«Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցի «Արվեստային խումբ»-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ևս մեկ ֆոտոպատմություն՝ այս անգամ ՀՀ-ում աղբահանության խնդրի վերաբերյալ։
Հայաստանը գեղեցիկ երկիր է, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը ընդհանուր աղբահանության ռազմավարության բացակայության և աղբի վերամշակման տարիներով չլուծվող խնդրի ներքո:
Այսօր մեր երկրում գերխնդիր է դարձել ոչ թե նորմալ աղբահանություն ունենալը, աղբի վերամշակման վայրեր ունենալը կամ էկո-քաղաքներ ու գյուղեր կառուցելը և այդպիսի էկո-տրամաբանության մեջ մեր երկիրը զարգացնելը, այլ փորձելը զբոսաշրջիկների աչքից, քաղաքների, գեղատեսիլ վայրերի և նույնիսկ պետության կողմից պահպանվող արգելոցների աղբը թաքցնելը: Սա ոչ միայն նորմալ չէ, այլև վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։
Զանազան աղբի կուտակումից կարող է առաջանալ հակասանիտարական ճգնաժամային իրավիճակ, որը հղի է ողբերգական հետևանքներով։ Կարող ենք առանձնացնել հատկապես այն, որ մեր երկրում պլաստիկի այրումից տարատեսակ թունավոր նյութեր են արտանետվում շրջակա միջավայր և մթնոլորտ, դրանք մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար և կարող են առաջացնել տարատեսակ հիվանդություններ (քաղցկեղից մինչև ասթմա և այլն)։
Առկա է գրանցված ցուցանիշ, որ վերջին տասնամյակում Հայաստանի աղբահանության ոլորտում կա որոշակի դրական տեղաշարժ (օրինակ՝ ավելացել են վերամշակող խմբեր, մի շարք կազմակերպություններ վարում են էկոքաղաքականություն, մեծացել է հանրային ուշադրությունը)։ Այդուամենայնիվ, խնդիրները թվում է մշտական են, սակայն կիրառվող լուծումները՝ ժամանակավոր ու անհեռանկար։
Այս ֆոտոպատմությունը վիզուալ պատմում է Գյումրիի քաղաքային աղբանոցի և քաղաքի կենտրոնական ու հեռավոր հատվածներում տիրող իրավիճակի մասին։ Ինչը, իհարկե, բազմակողմանի խնդիր է, ինչպես ՏԻՄ-ի որոշակի անգործության, այնպես էլ քաղաքացիների էկո-մտածելակերպի, կրթության բացակայության և ընդհանուր վարմունքի մասով։
Նյութը պատրաստեցին.
Մենթոր՝ Նարե Սահակյան
– ԺԵԴ դպրոցի սան՝ Ռաֆայել Ասլանյան
– ԺԵԴ դպրոցի սան՝ Լիլիթ Հակոբյան
– ԺԵԴ դպրոցի սան՝ Սուրեն Գյունաշյան
– ԺԵԴ դպրոցի սան՝ Համլետ Մկրտչյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն