
Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է:
Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով:
Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը առողջապահության նախարարության հրահանգով ընդունում է միայն թեստավորման դրական արդյունքով հիվանդներին: Ինֆեկցիոնում ազատ մահճակալների թիվը սպառվում է:
նֆեկցիոն հիվանդանոցը արդեն միայն ծանր հիվանդներին է ընդունում: Ինֆեկցիոնն ընդունում է միայն այն հիվանդներին, որոնց մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Թոքաբորբով ու շնչարգելությամբ շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, դիմում են կամ տեղափոխվում «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ ախտանշաններից կռահում են, երբեմն էլ վստահ են, որ հիվանդը վարակակիր է, բայց չընդունել չեն կարող:

«Կարող եմ դեպքեր ասել, երբ 85 տարեկան հիվանդը եկել է, նմուշառված չի եղել, բայց տանը ունեցել են կովիդով հիվանդ: Ծայրահեղ ծանր վիճակում ընդունել ենք, մի քանի ժամ անց մահացել է, տեղափոխել ենք հերձարան, որտեղ հետմահու նմուշառումը հաստատել է վիրուսի առկայությունը ու չեն հերձել:
Այդպիսին է վիճակը: Եթե նմուշառում կատարված չէ, մենք չենք կարող չընդունել: Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:
«Գյումրի» կենտրոնում նաև մահվան դեպքեր են եղել: Հիվանդների մահից ժամեր առաջ պարզվել է, որ վիրուսակիր է, նույնիսկ Գյումրիի ինֆեկցիոն կամ մայրաքաղաք տեղափոխել չեն հասցրել: Իսկ հետևանքն այն է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկներն ու բուժքույրերը վարակվել են:
«17 հոգի հիվանդ է, մեկուսացված է 30-40 բուժաշխատող: Այս պահի դրությամբ սահմանափակել ենք բոլոր պլանային վիրահատությունները: Մինիմումի ենք հասցրել բաժանմունքների աշխատանքը, միացրել ենք իրար այդ բաժանմունքները, որ չգան գործի, որ մինիմում այդ հիվանդների հետ շփվեն»,- ասել է Արմեն Իսահակյանը:
Աղբյուրը ՝ shantnews.am
More Stories
ՇՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում