Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Շիրակի պետական համալսարանի Գիտական Խորհրդի կազմի և գործունեության վերաբերյալ ուսանողական ուսումնասիրություն․ /1

Ի՞նչ է ՇՊՀ-ի Գիտական խորհուրդը․

ՇՊՀ-ի գիտական խորհուրդը ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
Գիտական խորհրդի լիազորության ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում՝ առնվազն 8 անգամ:
Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 45-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներ են:

Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, կենտրոնների տնօրենները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ֆակուլտետների դեկանները, ռազմական ամբիոնի պետը, քոլեջի տնօրենը, դպրոցի տնօրենը, ՇՊՀ-ի արհմիության նախագահը, ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը և ամենատարեց գիտությունների դոկտորը, ինչպես նաև ընտրովի անդամներ ֆակուլտետների գիտական աստիճան կամ կոչում ունեցող դասախոսներից՝ ՇՊՀ-ի կանոնադրությանն ու ՇՊՀ-ի ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան: Ընտրովի անդամներից ֆակուլտետների գիտական աստիճան կամ կոչում ունեցող դասախոսները պետք է լինեն յուրաքանչյուր ամբիոնից առնվազն մեկական հոգի: ՇՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներ /ուսանողներ/ են, որոնց առաջադրում են ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը:

ՇՊՀ-ի Գիտխորհրդի կազմը․

ՇՊՀ -ի ներկայիս Գիտական խորհուրդը կազմված է 40 անդամներից, որոնցից

Ի պաշտոնե անդամներն են՝

Սերոբյան Երվանդ Սերյոժի — ՇՊՀ ռեկտորի ԺՊ, գիտական խորհրդի նախագահ
Ավետիսյան Նազելի Աշոտի — ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ
Նիկողոսյան Գագիկ Սերյոժայի — ՇՊՀ պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար
Մելքոնյան Հովիկ Սենեքերիմի — ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն
Սարգսյան Արմենուհի Հակոբի — ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնի տնօրեն
Խաչատրյան Թերեզա Արթուրի — ՇՊՀ գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
Պետրոսյան Կարինե Ռահիմի — ՇՊՀ գիտական քարտուղար
Պողոսյան Բագրատ Ժորայի— ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան
Մելիքյան Թամարա Հմայակի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան
Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան
Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — ՇՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան
Մկրտչյան Արթուր Վազգենի — ՇՊՀ ռազմական ամբիոնի պետ
Այվազյան Կարինե Ալեքսանի — ՇՊՀ քոլեջի տնօրեն
Դարբինյան Կարեն Սիմոնի — ՇՊՀ ավագ դպրոցի տնօրեն
Խաչատրյան Վալերի Գրիգորի — ՇՊՀ արհմիության նախագահ
Սողոյան Սպարտակ Սերյոժայի — ՇՊՀ մ.գ.դ, պրոֆեսոր, ( ամենաերիտասարդ դոկտոր)
Մկոյան Արտաշես Անդրանիկի — ՇՊՀ մ.գ.դ, պրոֆեսոր, ( ամենատարեց դոկտոր

Ընտրովի անդամներն են՝

Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի պատվավոր վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխ. գ.թ., դոցենտ
Մկրտչյան Արթուր Հովհաննեսի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ, տնտ.գ.թ., դոցենտ
Ղուկասյան Լուսիկ Հենրիկի — ՇՊՀ մանկավարժության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., դոցենտ
Աղանյան Գևորգ Վալերիկի — ՇՊՀ մանկավարժության ֆակուլտետի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., դոցենտ
Խորիկյան Հովհաննես Գեորգու — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ, պ.գ.թ., դոցենտ
Հովհաննիսյան Արտակ Համլետի — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի ԺՊ, պ.գ.թ., դոցենտ
Սահակյան Կարինե Արամի — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչի ԺՊ, հոգ.գ.թ., դոցենտ
Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հայրապետյան Սերգո Արտուշի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. դոկտոր
Կուրազյան Օֆելյա Էդմոնդի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., ասիստենտ
Տեր—Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., ասիստենտ
Մաթևոսյան Էվելինա Ազատի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ
Համբարյան Ժենյա Բաբկենի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Հովհաննիսյան Յուլյանա Արտյոմի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Թադևոսյան Սեդա Ռազմիկի — ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Վիրաբյան Ալլա Ասատուրի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի
Ամիրխանյան Անուշ Վռամի — ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի թարգմանչական գործ՝ անգլերեն և ռուսերեն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի
Քոչարյան Անահիտ Կարապետի — ՇՊՀ մանկավարժության ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի
Խաչատրյան Կարեն Խաչատուրի — ՇՊՀ մանկավարժության ֆակուլտետի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող
Աթոյան Արտյոմ Հենրիկի — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի պատմության մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Հովհաննիսյան Հռիփսիմե Յուրայի — ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սոցիոլոգիա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի
Սարգսյան Սվետլանա Երվանդի — ՇՊՀ ռազմական ամբիոնի նախնական զինվորական պատրաստություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի

Նշենք, որ ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի http://shsu.am/media/pdf/SHSU-ugy-kanonadrutyun.pdf ՇՊՀ ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է, սակայն ՇՊՀ Գիտխորհրդի վերոնշյալ ներկայացված կազմում՝ ՇՊՀ-ի ՈՒԳԸ նախագահը, ոչ միայն ԳԽ-ի ի պաշտոնե կազմից է բացակայում, այլև ընդհանրապես Գիտական խորհրդի կազմում ներառված չէ։

  • ՇՊՀ-ի ԳԽ-ը ձևավորված է ոչ լիարժեք անդամների կազմով, այսինքն կազմում ներառված չէ ի պաշտոնե անդամ հանդիսացող ՈՒԳԸ նախագահը։ Ուսանողական ներկայացուցչականությունը և մասնակցայնությունը չափազանց ցածր է այս խորհրդում։ Ինչը լուրջ խնդիր է ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատության համար։

Հավելում՝ ՇՊՀ-ի ՈՒԳԸ կանոնադրությունը հաստատվել է 2017թ․ և մինչ օրս չի ենթարկվել որևէ փոփոխության։

Ըստ Բուհի 2019թ կանոնադրության փոփոխված կետի համաձայն http://shsu.am/media/pdf/ShSU-kanonadrutyun-popoxvac-2.pdf ՇՊՀ ԳԽ կազմի առավելագույն թիվը չի կարող գերազանցել 45-ը, սակայն ըստ ԳԽ-ի կանոնակարգի 3․1- ի http://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf համաձայն այդ թիվը պետք է կազմի առավելագույնը 40, այս կետը հակասում է բուհի կանոնադրությանը, սակայն բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 17-ը՝ ի պաշտոնե, և 23-ը նշանակովի անդամներ են, որին գումարվում է ընտրովի անդամների կազմից դուրս մնացած ՈՒԳԸ նախագահը, ինչի արդյունքում ստանում ենք 41 անդամ, ինչը ըստ ՇՊՀ ԳԽ-ի կանոնակարգի խախտում է։

  • Ըստ էության ՇՊՀ-ի Կանոնադրության կետերի փոփոխությունները պետք է ենթադրեն ՇՊՀ-ի մարմինների, ինպես նաև բուհի ստորաբաժանումների կանոնակարգային կետերի փոփոխություն։

Հավելում՝ ՇՊՀ-ի ԳԽ կանոնակարգը հաստատվել է 2017թ․-ին և չի ենթարկվել որևէ փոփոխության, այնինչ ՇՊՀ-ի 2019 թ․ կանոնադրությունում եղել է ԳԽ-Ի 49 և 50 կետերի փոփոխություն, որի արդյունքում ԳԽ-ի կանոկարգը հակասում է ՇՊՀ-ի կանոնադրությանը։

Ըստ Բուհի կանոնադրության՝ http://shsu.am/media/pdf/SHSU_kanonadrutyun.pdf ՇՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներ/ուսանողներ/ են, որոնց առաջադրում են համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը։

2019թ-ին ՇՊՀ-ում «ՌԵստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության իրականացրած հանրային մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ՇՊՀ-ի ՈՒսանողական խորհորդը ապօրինի է, ընտրությունները պարբերաբար կեղծվում են, չի գործում կանոնադրական և իրավական հիմքերով, իրականացնում է խարդախության միտված գործունեություն, վերահսկվում է վարչական աշխատող Արթուր Չարչօղլյանի կողմից, ով ինչպես մենք ենք պարզել իր հերթին չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին (առաջին կարգի մասնագետ/առաջատար)։

Այս կապակցությանբ «Ռեստարտ Գյումրի»-ն նամակներ է ուղարկել՝ ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՇՊՀ ՀԽ-ին, ինչի արդյունքում ՇՊՀ ՈՒԽ-ն ԿԳՄՍՆ-ի կողմից ճանաչվել է ապօրինի ու ոչ լեգիտիմ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկություն է ներկայացրել ՇՊՀ ՈՒԽ-ին և նաև բուհին որպեսզի այս կառույցը լուծարվի և անցկացվեն նոր ազատ, արդար, թափանցիկ մրցակցային ուսանողական ընտրություններ բուհի բոլոր ուսանողների կամարտահայտությամբ, որի արդյունքում պետք է ստեղծվի նոր ուսանողական խորհուրդ։ https://www.facebook.com/restartgyumri/posts/427684898134560

  • ՇՊՀ ներկայիս ԳԽ-ի ուսանողական ներկայացուցիչներին առաջադրել-ըտրել է ապօրինի ՈՒս․խորհուրդը, ինչը անթույլատրելի է։ Այս ընտրությունը ըստ էության հաստատվել է ԳԽ-ի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ՇՊՀ ԳԽ-ի լեգիտիմ լինելը ևս։

Հավելում՝ ՇՊՀ-ում ներկայում Ուսանողական խորհուրդ գոյություն չունի, որպես լեգիտիմ, իրավական, օրինական և կանոնադրական հիմքերով աշխատող կառույց։

  • Ներկա ՇՊՀ ՈՒս․խորհորդը ենթակա է լուծարման։

Շարունակելի․․․․

Հոդվածի հեղինակ ՝ Բ․ Հովհաննիսյան

Spread the love