Հայաստանի ամեն մի գյուղ, ամեն քաղաք ունի իր պատմամշակութային հուշարձանները, մշակութային և ոչ մշակութային հարուստ ժառանգությունը, ասել է թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Ամեն մի համայնք ունի իրեն բնորոշ բնությունը, իրեն բնորոշ կոլորիտը։ Տեղի ժողովրդին բնորոշ զարգացած են որոշակի արվեստների տեսակները, շփվելով մարդկանց (հատկապես երիտասարդ կանայք, ուսանողները) հետ հասկանում ես, որ բնակիչները անասելի ցանկություն ունեն աշխատելու։ Նաև հաշվի առնելով համայնքների տնտեսական զարգացման շոշափելի տեղական գործոնները՝ (համայնքի աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների, ենթակառուցվածքների, հանրային ծառայությունների, տեղական հարկերի, տուրքերի ու վճարների և ներքին այլ ռեսուրսների մասին տվյալները): Այս ամենից ելնելով իմ մոտ << Թանգարան արվեստանոց>>- ի գաղափարն առաջացավ, որը ունի իր թանգարանը, այնտեղ աշխատում են գիդեր, որոնք տիրապետում են տվյալ համայնքի պատմության, մշակույթի և տեղանքի այլ գաղտնիքներին, նրանք հյուրերին և զբոսաշրջիկներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և մատչելի ձևով կարող են ներկայացնել իրենց համայնքի պատմությունը և մշակույթը։
Գիդերը կարող են զբոսաշրջիկներին ուղեկցել ամբողջ հանայնքով և ծանոթացնել գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների հետ։ Արվեստանոցը ունի ուսումնական բաժին, որտեղ երեխաները սովորում են կար ու ձև, կավագործություն, ուլունքագործություն, ասեղնագործություն, նկարչություն և այլն։ Յուրաքանչյուր խմբի աշակերտները զուգահեռ կուսումնասիրեն լեզուներ, մշակույթ, առաջին բուժօգնություն և շրջակա միջավայրի պահպանություն դասընթացներ։ Դասերը չեն անցկացվի դասական ձևով, տնային առաջադրանքներ չեն լինի, դասաժամերը կանցկացվեն նորարարկան մեթոդներով, ոչ ավանդական, օրինակ Մարիա Մոնթեսորի մեթոդներով։ Արվեստանոցում կընդգրկվեն գյուղի բնակիչները, հիմնականում ակտիվ երիտասարդները, կանայք և աղջիկները։ Նպատակն է, որպեսզի համայնքի կանայք և ակտիվ երիտասարդները, ուսանողները ներգրավվեն աշխատանքներում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն համայնքի բարգավաճմանը, միևնույն ժամանակ երեխաները ակտիվ ժամանց ունենան, հետաքրքրություն մտնի առօրյա, նոր գիտելիքներ ստանան։ Արվեստանոցը մատչելի կլինի հյուրերի համար, նրանք հնարավորություն կունենան մտնել արվեստանոց, նայել, նույնիսկ սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել։Ես նույնիսկ տեսնում եմ, թե յուրաքանչյուր դասարան ինչպես է կահավորված, կամ պատերը ինչպես է ձևավորված։ Արվեստանոցի սաները ինչ որ սիմվոլիկ գումար միայն կտրամադրեն, որը կօգտագործվի արվեստանոցի պայմանների բարելավվման համար։ Համայնքի կյանքի աշխուժացումը անխուսափելիորեն կբերի նաև տնտեսության զարգացմանը։ Համայնքը ունի իրեն բնորոշ կերակրատեսակները, կոլորիտը և մեծ թվով հյուրերի մուտքը ենթադրում է նաև սպսարկման ոլորտի և առևտրի աշխուժացմանը։
Ինչպես նաև այս ծրագրում կարևորում եմ ներառականությունը։ Մեր օրերում հաճախ ենք օգտագործում Ներառականություն կամ ինտեգրում բառը, որը նպատակ ունի հաշմադամություն ունեցող, կրոնականև լեզվական առանձնահատկություն ունեցողներին, կամ օժտվածություն ունեցող անհատներին ներգրավել հանրակրթության, մասնագիտական կրթության և այլ ոլորտներում։ Իմ կարծիքով նրանք պետք է ակտիվ մասնակցություն ունենան նաև համայնքի գործերին։ Այս ծրագիրը լավագույն միջոցներից է կրկին ուղիղ կապ ունենալ նրանց հետ , ընդգրկել այս և այլ տարբեր միջոցառումների, որի միջոցով ընդգրկել կրթական և համայնքային միջոցառումներին։
Ծրագիրը միանշանակ կզարգացնի զբոսաշրջությունը, կխթանի հանայնքում կրթական մակարդակի զարգացմանը, իսկ սա իր հերթին կբերի ենթակառուցվածքների զարգացմանը և սոցիալական վիճակի բարելավվմանը։
Համայնքային իշխանությունը << Թանգարան- արվեստանոց ծրագրին >> կարող է աջակցել տարբեր կերպ, օրինակ կարող է համայնքային ենթակայության որևէ շենք տրամադրել այս ծրագրի համար, օգնել լույսի, ջրի անցկացման հարցում, աղբահանության հարցում, կարող է համայնքային ենթակայության գույք տրամադրել արվեստանոցին, համայնքային ենթակայության ավտոմեքենան տրամադրել տեղափոխությունների հարցում, օգնել թղթաբանության հարցում, հարկերից գոյացած գումարից մի մաս ամեն ամիս տրամադրել արվեստանոցի ծախսերի համար և այլն։
Հոդվածները գրվել են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի մասնակից Արա Ղևոնդյանի կողմից:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում