Սույն հոդվածում քննվում է «ռաբիսի»իբրև երաժշտական ժանրի շուրջ առկա ընկալումների բազմազանությունը-
մասնավորապես կենտրոնանալով դրանցից ավելի հաճախ հանդիպող այն դիլեմայի շուրջ, որն է «ռաբիս» երաժտության մշակու՞յթ,թե՞հակամշակույթ լինելը: Ուսումնասիրելով ժանրի ծագումը, զարգացումը և ժամանակի ընթացքում կատարողական ձևերի և հասարակության կողմից ընկալումների հնարավոր փոփոխությունները
փորձ է արվել հասկանալ երևույթի տեղը` հասարակության մշակութային պատկերացումների դաշտում:
Այսպիսով,երբ փորձում ենք հասկանալ, ի՞նչ է մշակույթը, և ո՞րն է այն եզրագիծը, որից այս կամ այն կողմ սկսվում կամ դադարում է լինել մշակույթ, որպես կանոնհայտնվում ենք մի այնպիսի խնդրի առջև, որն է
ինչպես սահմանել այն: Տեսական և մասնագիտական գրականության մեջ սահմանումները բազմազան են,բայց դրանցից և ոչ մեկ օբյեկտիվորեն չի արտահայտում երևույթի ամբողջ բովանդակությունը:Եթե պայմանականորեն ընդունենք մշակույթիիբրև սահմանում այն ձևակերպումը,որը հանդիպում ենք առկա սահմանումների մեծամասնության մեջ,ապա «մշակույթը մարդկային գործունեության ձև է»: Մասնագիտական գրականության մեջ
մշակույթի ընկալման համատեքստում, մեկ այլ տեսության համաձայն մշակույթը դիտվում է իբրև արժեք: Հետևաբար այն ամենը, ինչը «արժեքավոր» չէ, դադարում է լինել մշակույթ:Այս տեսանկյունից կարող ենք տարբերակել մշակույթ, հակամշակույթ և ենթամշակույթ կատեգորիաները: Կարճ փորձենք անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին:
Այս կոնտեքստում մշակույթ ասելով հիմնականում նկատի են ունենում հասարակության մեջ դոմինանտ մշակույթը,որն ընդունելի է հասարակության լայն շերտերի կողմից, համապատասխանում է արժե-նորմատիվային ընկալումներին և դրա գոյությունը միտված է հասարակության զարգացմանը և պահպանմանը:
Ենթամշակույթը դոմինանտ մշակույթի համակարգում գործող մշակույթն է, որը տարբերվում է այնպիսի բնութագրիչներով, որոնք վտանգ չեն ներկայացնում դոմինանտ կամ ընդհանուր մշակույթի գոյությանը:Ենթամշակույթները, հիմնականում, որոշակի ընդհանրությունների շուրջ հավաքված մարդկանց խմբեր են, որոնք կարող են ներդաշնակության մեջ գտնվել դոմինանտ մշակույթի հետ, և որպես կանոն ընդգրկում են հասարակության մեջ ապրող սահմանափակ թվով անդամների և ,ամենևին, չունեն ընդլայնվելու նպատակ (օրէմոները):Նրանց հարմարավետ է միմյանց հետ հարաբերվել նեղ շրջանակներում: Հակամշակույթը կամ կոնտրկուլտուրան, կարծում եմ, կարող ենք մեկնաբանել երկու իմաստով: Առաջին իմաստը դուրս ենք բերում բառի հայերեն թարգմանությունից
երևույթ, որը,չհամապատասխանելով ընդունված մշակույթի արժենորմատիվային ընկալմանը,առհասարակ չի համարվում մշակույթ և հակադրվում է դրան: Եվ երկրորդ իմաստով, որը ավելի տարածված է և ընդունելի մասնագիտական գրականության մեջմշակույթ,որն ի տարբերություն ենթամշակույթի,ձգտում է զբաղեցնել դոմինանտ մշակույթի տեղը և դերը:Այս գործընթացը տեղի է ունենում ժամանակի ընթացքում և կախված է այլ ածանցվող հանգամանքների առկայությունից: Կոնտրկուլտուրայի (հակամշակույթ) օրինակ է Քրիստոնեական մշակույթի ներթափանցումը հեթանոսության շրջանում: Անդրադառնալով մեր թեմային, փորձենք կողմնորոշվել
««ռաբիս» երաժշտությունը մշակու՞յթ, թե՞ հակամշակույթ» դիլեմայի շուրջ:
Եթե հետհայացք նետենք «ռաբիս»-ի ձևավորման պատմական ընթացքին, ապա կնկատենք, որ այն, ըստ էության, քաղաքային երաժշտական մշակույթ է, որը առկա է ինչպես հայկական, այնպես էլ հունական (ռեմբետիկո), թուրքական(մուղամ), իսպանական (ֆլամենկո) և մի շարք այլ ժողովուրդների քաղաքային մշակույթների միջավայրում:Այս երաժշտական ժանրը իրենից ներկայացնում է տեղական ժողովրդա-պրոֆեսիոնալ, եվրոպական, արևելյան երաժշտությունների սինթեզը:
«Ռաբիս» բառային հապավման հիմքում ընկած է «Рабочее искусство», (աշխատավորական արվեստ) բառերը, որը և արտահայտում է մշակույթի կերպը և հուշում ի սկզբանե տարածման շրջանակը:
1920-ական թվականներին Խորհրդային Միության ամբողջ տարածաշրջանում հատուկ ստեղծվեցին կառույցներ, որոնց մեջ սկզբնապես մտնում էին ստեղծագործ մտավորականության լավագույն ներկայացուցիչները (Լևոն Կարախան, Սողոմոն Սեյրանյան…և այլք):Այդ կառույցների նպատակն էր կրթել հասարակ ժողովրդին:Հիմնական գործառույթը,որը և իրականացվում էր,երկուսն էրկազմակերպել համերգներ և սպասարկել ժողովրդի կենցաղի երաժշտական մասի կարիքները
ուրախության և տխրության արարողությունների ժամանակ:
1930-1940-ական թվականներից հետո ստեղծվում են ստեղծագործական միություններ, որոնք իրենց վրա են վերցնում համերգների կազմակերպման գործառույթը և, միաժամանակ,դադարում իրականացնել ժողովրդի կենցաղային կարիքների բավարարումը:
Այս կառույցներում անդամագրվում էին ստեղծագործական կառույցների լավագույն մասնագետները, հետևաբար, «ռաբիս»-ներում առաջանում է կադրերի խնդիր: Արդյունքումպայմանավորված դաշտի թափուր չմնալու հանգամանքով, կառույցների մեջ ներգրավվում են ոչ այդքան պրոֆեսիոնալ մասնագետներ: 1950-1980-ական թթ. այդ ոլորտն առավելապես հասարակության կենցաղի երաժշտական մասի սպասարկման գործառույթ ստացավ
համապատասխան լսարանով ու միջավայրով: Կառույցը քաղսովետի ենթակայությամբ էր գործում և ղեկավարվում էր «Նվագախմբային երաժիշտների բյուրոյի» տնօրինության կողմից: Այստեղ գործող մասնագիտական հանձնաժողովն էր թույլ տալիս առանձին երաժիշտներին և աշխատակազմերին աշխատել ռեստորաններում, զվարճանքի ու ժամանցի վայրերում, ինչպես նաև իրականացնելու քաղաքացիների ընտանեկան խնջույքների ու թաղման ծեսերի երաժշտական սպասարկումը: Ըստ սպասարկման ոլորտինվագախմբերն աստիճանաբար բաժանվեցին երկու խմբի
ուրախության և սգո դաստաների: Անկախ ոլորտիցերկու խմբերն էլ ռաբիս մշակույթի ներկայացուցիչներն էին, որոնց խնդիրը պատվիրատուի երաժշտական ցանկությունը կատարելն էր և միջոցառմանը բնորոշ տրամադրություն ապահովելը: Կենտրոնանալով ռաբիսի
իբրև երաժշտական ժանրի վրա, պիտի նկատենք, որ հայկական միջավայրում այն հիմնականում սնվել է 4 աղբյուրներից:Պահպանելով ժանրի ձևավորման հիմքում օրինաչափ դարձած երեք տարածաշրջանների ազդեցությունըեվրոպական (Թիֆլիս), արևելյան (Բաքու) և ժողովրդա-պրոֆեսիոնալ (Գյումրի),հայկական ռաբիսը սնվեց նաև 4րդ
ախպարական մշակույթի աղբյուրից,որը իրենց հետ բերել էին ներգաղթյալները:
Հետխորհրդային տարիներին ռաբիսը ապրեց իր փոխակերպումները: Դիրքավորվելով բացառապես ուրախության և տխրության արարողությունների սպասարկման համար երաժշտական ժանր և ձեռք բերելով կոմերցիոն բնույթ, սկսվեց հարկի և անհարկի քննադատվել,մինչև անգամ մերժվել հասարակության մտավորականության շերտի մեծամասնության կողմից:Այն ընկալվում էր իբրև «ցածրակարգ մշակույթ»,հետևաբար այդ ժանրի ներկայացուցիչներից շատերը խուսափում էին իրենց համարել «ռաբիս» երգիչ:Դրա փոխարեն նրանք իրենց համարում էին ժողովրդական երգիչ,որոշներընույնիկ աշուղ (Արամ Ասատրյան):Հետաքրքիրն այն է,որ եթե փորձենք համեմատել աշուղական արվեստը և ռաբիսը, իրականում քիչ չեն ընդհանրությունները (գործառույթները, ժողովրդականությունը, կատարողական արվեստի ձևը և օգտագործված երաժշտական գործիքները, երգերի թեմաների նմանությունը, իրենց ռեալիզացնելու միջավայրը և այլն ...):Նկատելի է, որ մտավորականությանը ի հակառակ
այս ժանրը ժողովրդի կողմից արժանանում է մեծ ընդունելության, իսկ ժանրի ներկայացուցիչները վայելում են հասարակության լայն շերտերի սերը և հարգանքը:Դրա ապացույցն է ռաբիս երգիչների բարձր վարձատրությունը համեմատած այլ ժանրի երգիչների, միլիոնավոր դիտումները համացանցում, ճանաչումը,երգերի շրջանառությունը փողոցներում,սննդի կետերում, խանութներում և այլ հասարակական վայրերում: Եթե ամփոփենք «ռաբիսի» ծագման պատմությունը, ապա պատեհ է ցիտել Վահան Իշխանյանի հետևյալ միտքը.«Ռաբիս՝ ռաբոչեյե իսկուստվո, աշխատավորական արվեստ, աշխատավորական էն արվեստը,որը դուրս մնաց ստեղծագործական միություններից ու ծվարած մնաց Մարքսի փողոցում կիրառական նշանակությամբորպես ուրախության ու սգո երաժշտություն»: Ռաբիս երգչի կերպարը ունի որոշակի ձևավորված մոդել: Ինչպես նկատել է Հրաչ Բայադյանը, լեզուն որով ստեղծագործում են այդ ժանրի ներկայացուցիչները, գրական հայերենն է , որը շատ հանգիստ կարող էր լինել ռաբիս ժարգոնը։ Հաջորդ առանձնահատկությունը երգիչների մականուններ ունենալու հատկությունն է
Սպիտակցի Հայկո(Հայկ Ղևոնդյան),Ուզբեկ(Հովհաննես Ատկոզյան ),Կուկու(Գառնիկ Դանիելյան) և այլոք:Սովորաբար նման ժանրում հանդես են գալիս տղամարդիկ,սակայն թեև ոչ այնքան շատ,բայց հայաստանյան միջավայրում կարող ենք նկատել նաև կանանց,որոնք և համապատասխանաբար սիրով կրում են «ռաբիսի թագուհի» կոչումըԱրաքսիա Կարապետյան(Նանա), Անուշ Պետրոսյան: 2000-ականների առաջին տասնամյակում նկատում ենք բավականին շատ զուգերգեր ռաբիս երգիչների և էստրադային երգիչների,այդ թվում նաև
ռեպ կատարողների միջև: Ընդ որում, այստեղ ակներև է, որ առաջարկները լինում են այլ ժանրի ներկայացուցիչների կողմից, որը թույլ է տալիս ևս մեկ անգամ համոզվել, որ ռաբիս երգիչների պահանջարկը,համեմատած մնացած ժանրի կատարողների, ավելի բարձր է:Պահանջարկը կարելի է կապել հետխորհրդային տարիների ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումների առկայությամբ և շրջիկ առևտրականների կողմից մոտակա երկրներից ներմուծված բազմապիսի DVD, CD ձայներիզների շուկայում հայտնվելու միտումով,որոնք և պարարտ հող ստեղծեցին ժանրի տարածման համար:
Այդպիսի հաղորդումներից էր Հայ TV հեռուստաալիքով հեռարձակվող «Շաբաթ երեկո»հաղորդումը:Հետագայում դրանց շարքը համալրվեցթեև որոշակի տարբերություններով, սակայն բովանդակային որևէ փոփոխության չենթարկված նմանատիպ հաղորդումներով(Հ2 TV
«Սիրված երգեր», Երևան TV«Երևանը երգերի մեջ», ԱԼՄ TV՝ «Երիտասարդ նոր անուններ»...): Ինչպես նկատել է Լևոն Աբրահամյանը, ռաբիսի բոլոր տիպերը ձևավորվում են մարգինալ միջավայրում: Եվ, ի վերջո, հատկություն, որը հատուկ է միայն այս երաժշտական կերպին, այն կրկնօրինակել անհնար է: Վերադառնալով մեր հիմնական հարցադրմանը
կարող ենք նկատել,որ նմանատիպ դիլեմաներ արվեստի այս կամ այն դրսևորման ձևերի և դրանց ներսում ժանրերի շուրջ, առկա են եղել բոլոր ժամանակներում:Ռաբիսը պայմանականորեն համարելով ժողովրդական մշակույթ, որը մերժվում է Էլիտայի (այս պարագայում ընդունենք մտավորականությունը) կողմից, դիտվում է իբրև հակամշակույթ:Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ, ի վերջո, նմանատիպ կոնտրկուլտուրաները ժամանակի ընթացքում ներթափանցում են էլիտար մշակույթի դաշտ և ստեղծելով նոր իրավիճակ`պարտադրում այլ ընկալումներ և վերաբերմունք:
Գրականություն
Բայադյան Հ.,«Լուսանցագրություն. ժողովրդական ռաբիզ»,Հետք,2012
Պիկիչյան Հ.,«Արդի Քաղաքային Երաժշտության Բնութագիրը.Ռաբիսը Եվ Հեռուստատեսությունը»,Ազգային Գաղափար N5,2010
Իշխանյան Վ., Ռաբիս.ոտնատակ ընկած մշակույթ,2007
ՄուրադյանՀ.,«Ստեղծագործական միությունների» ձևավորումը, գործունեությունը և փոխակերպումները Հայաստանի խորհրդային և անկախության շրջանում,Տարածաշրջա և աշխարհ N2,Երևան,2020
Սարգսյան Ա., Մշակույթի Տեսություն,Տնտեսագետ,Երևան,2003
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն