Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

1920 թվականի թուրք-հայկական պատերազը և դրա դասավանդման հիմնախնդիրը դպրոցում

1920 թ. թուրք-հայկական պատերազմը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական էջերից է: Թուրքիայում իշխանության անցած քեմալականներն անշեղորեն ժառանգելով իրենց նախորդների` Աբդուլ Համիդի և երիտթուրքերի առաջ քաշած գաղափարախոսությունները` պանիսլամիզմն ու պանթուրքիզմը, և ստեղծված նոր պայմաններում, ճարպկորեն քողարկվելով բոլշևիզմի քողի տակ, կարողացան առավելագույն չափով օգտագործել այն հակասությունները, որոնք գոյություն ունեին մի կողմից Խորհրդային Ռուսաստանի ու Անտանտի երկրների, մյուս կողմից` հենց Արևմտյան տերությունների միջև:Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին հայկական խոչընդոտը վերացնելը Թուրքիայի համար հռչակվեց իբրև սրբազան գործ, որի իրագործմանը լծվեցին թուրքերի շատ սերունդներ: 1920 թ. Հունվարին թուրքական մեջլիսը մշակեց թուրքերի տարածքային պահանջների՝ «Ազգային ուխտ» անվամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի   շրջանները։Թուրքիան ի վերջո հասավ հաղթանակի։

   Այս ցավալի իրադարձություններից մեզ բաժանում է շուրջ 100 տարի, բայց 1920-ի աշնան թուրք-հայկական պատերազմը, սովորական իմաստով, պատմական անցյալ համարել չի կարելի, դրա վելուծությունն արդիական է նաև այսօր:2020թ․-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից հովանավորվող մերօրյա Արցախյան այս ցավալի  պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիայից եկող վտանգը դեռևս վերացված չէ։ Հարցը շարունակում է մնալ արդիական ոչ միայն այն պատճառով, որ այսօր ապրում ենք այդ պատերազմի հետևանքներով գծված սահմաններում, այլ որովհետև  մեր  օրերում ևս ժամանակակից Թուրքիան շարունակում է իրականացնել քեմալիզմի ռազմաքաղաքական դոկտրինան, իսկ Հայաստանի համար  կրկին ակտուալ է դարձել արտաքին կողմնորոշման խնդիրը։

 Թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտությունը բացատրվում է արտաքին և ներքին բազմաթիվ հանգամանքներով ու պատճառներով: Սակայն ի վերջո ինչո՞ւ Հայաստանը պարտվեց այդ պատերազմում, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր համազգային այս ողբերգության համար: Իհարկե, պատերազմում Հայաստանի պարտության պատճառը մեկը կամ երկուսը չէր, պատճառները բազմաթիվ էին:

Նախ, միջազգային իրավիճակը խիստ անբարենպաստ էր Հայաստանի համար: Դաշնակիցների կողմից լքված բոլշևիկ-քեմալական համագործակցության պայմաններում ուժերի անհավասարությունն այնքան ակնհայտ էր, որ գործնականում բացառվում  էր  Հայաստանի  հաղթանակը: Հայաստանի պարտության պատճառներից էր թուրքական զորքի թվային գերազանցությունը։

 Սակայն թե՛ թշնամու զորքի թվական գերակայությունը, թե՛ հայկական բանակի մի քանի ճակատով կռվելը չի կարող արդարացում լինել, անկախ ամեն ինչից հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն. այդ դեպքում գոնե նա պատերազմից դուրս կգա րնվազագույն կորուստներով:

Հայոց բանակը թուրքական բանակի ներխուժման  առաջին իսկ օրից բռնեց նահանջի ճանապարհը՝ շարունակ կրելով ծանր պարտություններ: Հատկապես պատերազմի վերջին շրջանում տիրապետող դարձան շփոթությունն  ու հուսալքությունը, որոնք ուղեկցվեցին զանգվածային դասալքությամբ, հատկապես Կարսի  գլխավոր  ճակատում։ 

Ռազմական նախարար Ռ. Տեր-Մինասյանը Կարսի անկման հիմնական պատճառ էր համարում դասալքությունը, որի դեմն առնել այդպես էլ ինքը չկարողացավ: 

Իսկ Կարսում գերի ընկած Ա. Բաբալյանը մերժում էր այն տեսակետը, թե հայ բանակն ու ժողովուրդը չցանկացան կռվել թշնամու դեմ՝ որպես ապացույց բերելով կամավորականների հավաքագրումը: Բաբալյանը Կարսի խայտառակ պարտության մեջ մեղադրում էր «ապաշնորհ և անփույթ» զինվորական բարձրաստիճան հրամանատարությանը:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

 1920թ․-ի թուրք-հայկական պատերազմի դասավանդումը դպրոցում ինքնանպատակ պիտի չլինի, քանի որ հարյուր տարի անց մենք ականատես եղան, թե ինչպես է պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում։ 

Այս թեմայի դասավանդումը պետք է վեր հանի այն խնդիրները, որը հայ ազգին բերեց շփոթության, հուսալքության, դասալքության, մարտունակության անկման և հայրենիքի կորստի և՛ 1920թ․-ին և՛ 2020թ․-ին, թշնամու գերակայությունը և հայկակն բանակի ոչ պատշաճ պատրաստվածությունը բերեց նրան, որ կարելի էր պատերազմից դուրս գալ նվազագույն կորուստներով, բայց դա չարվեց։ 

 Այս թեմայի դասավանդումը պետք է նպատակ ունենա սովորեցնել դաս քաղել անցյալի դասերից և չկրկնել անցյալի սխալները։Երեխաների մոտ ձևավորել հզոր ու մարտունակ բանակ ունենալու անհրաժեշտությունը, կազմակերպվածությունը թե՛ առօրյա կյանքում, թե՛ առավել ևս բանակում։Դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելու ընդունակության ցուցաբերումը։Ազգային շահի գերադասումը ամեմ- ամեն ինչից և որ ամենակարևորը  դեռևս փոքր տարիքից հայրենասիրության ձևավորումը։

Հոդվածները գրվել են «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի մասնակից Նելլի Հարությունյանի կողմից:

Spread the love