
Լիտվան արդեն երկրորդ անգամ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին
Լիտվան Հայաստան է ուղարկել 8 բուժաշխատողի ու 3 մասնագետի, կորոնավիրուսի 30,000 թեստ և 60,000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20,000 օդափոխիչի զտիչ (ֆիլտր), հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։
Այդ երկրի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան նշել է՝ հպարտ են, որ կարողանում են օգնել Հայաստանին դժվարին ժամանակահատվածում։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այդ երկիրն առաջինն էր, որ արձագանքել է Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերել։
Աղբյուրը ՝ http://www.panarmenian.net/

More Stories
«Արվեստի և ժողովրդավարության» Երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթ
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»