Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում գազը կթանկանա, բայց ոչ շարքային սպառողների համար.

Հուլիսի 19-ից Հայաստանում գազը կթանկանա, բայց ոչ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիայի» հայցը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Գազպրոմ Արմենիայի» առաջարկած մոտ $283 (135,000 դրամ) փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկել է գազի նոր գինը սահմանել մոտ $266 (127,000 դրամ) ՝ 1000 խմ-ի դիմաց:

Նշվել է, որ ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10,000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն $255 (122,000 դրամ):

«Գազպրոմ Արմենիայի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշել է, որ սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործողը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

Աղբյուրը ՝ http://www.panarmenian.net/

Spread the love