Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Փոքրամասնությունները Հայաստանում. հոդված

2021 թվականի օգոստոսին տեղի ունեցավ «Ռեստարտ Հայաստան» ճամբարի առաջին փուլը, որի շրջանակներում մենք` Շիրակի մարզի ներկայացուցիչներս, ընտրեցինք հիմնախնդիրներ, որոնք առկա են Հայաստանում։ 

Հայաստանում բավականին արդիական խնդիր է փոքրամասնությունների`ազգային և սեռական, հաշմանդամություն ունեցող անձանձ ընկալումն ու ընդունումը հասարակության կողմից։ Նախ եկեք հասկանանք, թե ովքեր են համարվում հաշմանդամություն ունեցող անձինք ։ 

  • Հաշմանդամություն ունեցող անձինք ունենում են որոշ խնդիրներ , մեծամասամբ ` առողջական , որը ձեւավորվում է արգելք` խոչընդոտելով  նրանց և  մյուսների հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2014թ. տարեվերջին

  •  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 198 619 անձ։ Նրանցից 94 902-ը կանայք են։ 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող 18-ից 63 տարեկան մարդիկ կազմում են 65.2 %-ը, երիտասարդ տարիքի` (18-ից 40) կազմում են 13,9%, 40-ից 63 տարեկան կազմում են 51.3%, իսկ կենսաթոշակային տարիքի՝ 30.6%:

Ներկայումս Հայաստանում թյուր մոտեցում  և ընկալում է ձևավորված  հաշմանդամության վերաբերյալ: Հաշմանդամության մասին պատկերացումները սահմանափակվում են  անվասայլակ, քայլակից օգտվող , կամ էլ անշարժողունակ մեկին պատկերացնելով ։ Սակայն հաշմանդամությունը լայն եզրույթ է, որն ունի տարբեր դրսևորումներ։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խտրականության։ Ոմանք կարող են նույնիսկ վիրավորել, հարվածել , լավագույն դեպքում ` տհաճություն և զզվանք արտահայտող միմիկաներ ցույց տալ։ Վերը նշվածները կոմպլեքսավորում են հաշմանդամներին, և  այդպիսով նրանք չեն ցանկանում որեւէ առերեսում ունենալ հասարակության հետ և զրկվում են կրթական և զարգացնող տարբեր միջոցներից: Այս խնդրի հիմքն է հանդիսանում  անհանդուրժողականությունը և անտեղյակությունը։ Սա բերում է հաշմանդամների մոտ հոգեբանական բարդույթների և կոմպլեքսների առաջացման ։ 

Ներկայումս  ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև անդունդը ոչնչացնելու համար։ Այդ քայլերից մեկը ներառական կրթությունն է։ Այն իրենից ներկայացնում է կրթության կազմակերպման գործընթաց , որի հիմքում ընկած է բոլոր երեխաների, այդ թվում ` հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը ։ Պետությունը իր այս քայլով հաշմանդամություն ունեցող երեխաներին տալիս է հնարավություն ` ստանալ լիարժեք ֆորմալ կրթություն։ Սակայն երեխաները զրկված են կրթական չափազանց կարևոր բաղադրիչից` ոչ ֆորմալ կրթությունից։

  Ի տարբերություն հաշմանդամների` ազգային փոքրամասնությունների պատկերն այլ է։ Հայաստանում 2011 թվականին անկացված մարդահամարի տվյալների համաձայն ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերն ունեն հետևյալ թվային ցուցանիշները . 

Էթնիկ փոքրամասնություններԹիվը
Եզդիներ35,308
Ռուսներ11,911
Ասորիներ2,769
Քրդեր2,162
Ուկրաինացիներ1,176
Հույներ900
Վրացիներ617
Բելառուսներ214
Հրեաներ127
Լեհեր124
Գերմանացիներ67
Այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ1,578
Հրաժարվել են պատասխանել100
Ամբողջը56,953

Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիր չկա ո’չ պաշտոնական եւ ո’չ էլ հասարակական մակարդակներում: Սակայն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պնդմամբ խնդիրներ կան, մասնավորապես. – «Ազգային փոքրամասնությունների զգալի մասը` փոքրամասնությունների ոչ թե բացարձակ թիվը, այլ բազմազան խմբերը, հայերեն չեն խոսում, եւ նրանց երեխաները նույնպես մեծ չափով հայերեն չեն խոսում: Դա ինտեգրման խնդիր է: Այս ուղղությամբ քաղաքական ծրագիր չկա: Մի քանի անգամ հարցը բարձրացավ, բայց այդպես էլ այդ խնդիրը լուծում չստացավ»:

Ըստ ազգագրագետի, նրանք մի քանի անգամ խնդրել են, որպեսզի իրենց համար կազմակերպվի հայերեն լեզվի ուսուցման դասընթացներ, սակայն դա այդպես էլ պետության կողմից չիրականացվեց, ինչը դժվարացնում է նրանց ինտեգրումը հասարակության մեջ. – «Այդպես էլ, օրինակ, հայկական պետական կյանքին կամ ակտիվ հասարակական կյանքին դժվար կարող են ինտեգրվել գրագետ հայերենի պակասի պատճառով: Երբեմն բուհ չեն կարող հայերեն լեզվով ընդունվել»:

Մեր թիմը ցանկացավ լուծում տալ այս հիմնախնդրին հետևյալ կերպ.

1. Բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը, 

2. Կազմակերպել բացօթյա սեմինարներ և դասընթացներ` ներառելով վերը նշված փոքրամասնություններին ։

Սեմինարները կօգնեն ինտեգրվել հաշմանդամներին և զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ։ Իսկ ազգային փոքրամասնությունները կկարողանան հեշտությամբ յուրացնել հայերենը և չեն ունենա այլեւս վերը նշված խնդիրները։

Spread the love