Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Կանայք և հավաքչությունը Լոռու մարզում

Ստորև կներկայացնենք հավաքչության կարևորությունը Լոռու մարզի գյուղական համայնքների համար և ոչ միայն:

Նախ, ի՞նչ է հավաքչությունը:Հավաքչությունը մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերի՝ սննդի ու դեղամիջոցների հավաքումն է:Հավաքչությամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։ Օգտագործել են սկզբում քարե, փայտե, ապա՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչներ, դանակներ, շեղբեր ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմնական արտադրամիջոցները։ Հայաստանում վայրի բանջարեղենի (շուշան, սիբեխ, ավելուկ, ժախ, սունկ և  այլն) և պտուղների հավաքումն այժմ էլ կիրառվում է իբրև տնտեսության օժանդակ ճյուղ։ Նախամարդիկ ապրել են խմբերով, որոնք գիտնականների կողմից ստացել են «Մարդկային հոտ» անվանումը։ Հոտի յուրաքանչյուր անդամ՝ մեծից փոքր, զբաղվում էր հավաքչությամբ։

Դեռևս մի քանի տասնամյակ առաջ հավաքչությունը մեծ թափ է առել Լոռու մարզում և մինչև հիմա էլ համարվում է զբաղմունքի և ապրուստի հիասքանչ միջոց:

Մի քանի օր առաջ խոսեցինք Աթան գյուղում ապրող Լինա տատի հետ,ով այն եզակիներից է գյուղում,որ ամեն ամառ,հունիս-հուլիս ամիսներին գնում է սարերը և հավաքում տարատեսակ բույսեր:Նա նշեց,որ առանց սպառողի հետաքրքվածության,հասարակական ոլորտի աշխատողների աջակցության իր փոքր բիզնեսը գուցե և չստացվեր և ստիպված կլիներ գնալ արտասահման՝ աշխատանք գտնելու նպատակով:Ասում է,որ օտարերկրացիներին դուր է գալիս անսովոր համը՝ նամանավանդ իծկոթինն ու սինդրիկինը: Տիկինը այժմ դադարեցրել է բիզնեսը՝ արտերկրում բուժում ստանալու պատճառով:

Խոսեցինք նաև Քարինջ գյուղի բնակչուհու հետ՝ տիկին Լիլիթի, ով զբաղվում է հավաքչությամբ արդեն 2 տարի, հավաքում է հոն, ալոճենի, մասուր և հաղարջ  և արդեն իսկ վերածել է իր սիրելի զբաղմունքներից մեկը բիզնեսի: Նշեց,որ որոշել էր գյուղում այնպիսի մի բան անել, որ և՛ կարողանար աջակցել գյուղացիներին, և՛ գյուղը ներկայացնել օտարներին, հպարտորեն ավելացրեց, որ նա ջարդեց գյուղում ապրող կանանց կարծրատիպերը՝ աշխատանքի, բիզնեսի, գումար վաստակելու և այլնի մասին:Տիկնոջ արտադրանքը հիմա արտահանվում է՝ իր մշտական օտարերկրացի սպառողների կողմից:

Արդեն մոտ 2 տարի բազմապիսի ծրագրերի շնորհիվ խրախուսվում է գյուղաբնակ կին ձեռնարկատերերի փոքր բիզնեսի ստեղծումը և Լոռու մարզում կա մոտ 500 կին ձեռնարկատեր, ովքեր մոտիվացնում, աջակցում և օգնում են սկսնակներին: Հպարտությամբ կարող ենք նշել, որ այս թիվը գնալով մեծանում է և ավելի ու ավելի շատ կանայք են սկսում փոխել իրենց գյուղական համայնքները՝ կոտրելով արմատացած կարծրատիպեր:

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ռեստարտ Հայաստան» ճամբարի– ի շրջանակներում՝ Լոռու մարզի երիտասարդների կողմից։

Spread the love