Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Restart Gyumri-ում գործ կա

🔴 Հաստիքի նկարագրությունը՝

«Ռեստարտ Գյումրի» Նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն հայտարարում է ծրագրի ղեկավարի օգնականի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով պատասխանատու է, ստեղծագործ և նորարարական, սիրում է աշխատանքը քաղ․հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նոր, հետաքրքիր և երիտասարդական նախաձեռնություններով և սիրով կատարում է աշխատանքը՝ հետևելով սահմանված վերջնաժամկետներին։

🔴 Պահանջվող չափանիշներ՝
✅ ՀՀ բարձրագույն կրթության և երիտասարդության հիմնախնդիրների ընդհանուր պատկերի իմացություն
✅ Աշխատանքային պլանների կազմման և դրանց կառավարման աշխատանքային փորձ
✅ Համակարգչային ծրագրերի իմացություն` MS Office,
✅ Լուսանկարներ և տեսահոլովակներ պատրաստելու փորձառություն
✅ Գիտելիքներ հանրային կապերի վերաբերյալ
✅ Հայերենի գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր),
✅ Անգլերեն (Նվազագույն B1) և/կամ ռուսերեն լեզուների իմացություն
✅ Սոցիալական մեդիայում էջեր կառավարելու փորձ
✅ Ծրագրի ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում․
✅ Մարդու իրավունքների, արժանապատվության եւ հավասարության գաղափարների հանդեպ հարգանք

🔴 Պահանջվող հմտություններ
✅ Թիմային և անհատական աշխատանքի կարողություններ
✅ Արագ կողմնորոշվելու ունակություն,
✅ Կազմակերպչական հմտություններ,
✅ Տվյալների վերլուծության կարողություն,
✅ Հաղորդակցման հմտություններ
✅ Հասարակական ակտիվություն,
✅ Ստեղծագործական մտածողություն եւ նախաձեռնողականություն,
✅ Ինքնակրթվելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,

🔴 Ի՞նչ ենք մենք առաջարկում:
✅Երիտասարդական, ուսանողական համագործակցող ջերմ թիմ
✅ Բազմամշակութային հետաքրքիր միջավայր
✅ Անձնային և մասնագիտական աճ՝ զարգացում
✅ Նոր գործուն հմտություններ և մեծ փորձ
✅ Կայուն աշխատանք

❗ Ինչպես դիմե՞լ․
Խնդրում ենք gyumrirestart@gmail.com հասցեին ուղարկել CV և մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ, 12 տառաչափով) PDF ձևաչափով՝ թեմա բաժնում նշելով՝ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ։
Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։

Հարցերի դեպքում զանգահարել +374 95 101 618 հեռախոսահամարով։
❗️ Դիմելու վերջնաժամկետ՝ Հունվարի 6, 2022թ․

Դե՛ ինչ, սպասում ենք ՔԵԶ🤩

Spread the love