Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ժամանցի բացակայություն․ Ամասիա

Ամասիայում ժամանացային վայրի բացակայությունը լուծում ստացավ 2014 թվականին, բացվեց համայնքային կենտրոն, դրա հետ մեկտեղ վերակառուցվեց կենտրոնական զբոսայգին։ Ժամանակի ընթացքում օգտագործվելով համայնքի երիտասարդների ու փոքրիկների կողմից, զբոսայգու պարագայում` հիմնականում վեցից տասնութ տարեկանների համար, իսկ համայնքային կենտրոնը տասնութից բարձր երիտասարդների համար, խնամքով չօգտագործելու հետևանքով վերացավ։
Համայնքային կենտրոնում կային երիտասարդների համար բոլոր պայմանները ժամանցը հետաքրքիր անցկացնելու համար։ Թեև այն երիտասարդների համար էր, սակայն այնտեղ գնում էին միայն ու բացառապես տղաները, աղջիկների համար այդ վայրը անհասանելի է եղել։ Ժամանակի ընթացքում ժամանցի կենտրոնը իր նպատակին չծառայելու պատճառով փակվեց և որոշ ժամանակ չօգտագործվեց։
Կենտրոնում առկա էին բոլոր հարմարությունները ժամանցը հետաքրքիր ու արդյունավետ անցկացնելու համար այնտեղ կար՝ թենիս, բիլիարդ, շախմատ, համակարգչային սենյակ, երաժշտություն լսելու ու ֆիլմեր նայելու համար հեռուստացույց ու ձայնարկիչներ։


2019 թվականին տարածքը հանձնվեց Ամասիայի <<ՆԱՆԵ>>նախակրթարանին,որը գտնվում էր համայնքային կենտրոնին կից։ Այն վերանորոգվեց ու վերակահավորվեց ու այսքանով հիմք դրվեց Ամասիայի համայնքային կենտրոնի ու ժամանցային վայրի բացակայության խնդիրին։
ՈՒսումնասիրենք կենտրոնական զբոսայգին։Կենտրոնական զբոսայգու ճոճոնակներից օգտվում էին 3ից 18 տարեկան երեխանները,բայց որոշ ժամանակ անց քանդվեց և օգտագործելու համար դարձավ ոչ պիտանի։ Այս ամենի հետ զուգահեռ երեխաները խաղում էի այդ կիսախարխուլ ճոճանակներով որը վնաս էր հարցուցելու և՛ իրենց, և՛ իրենց առողջությանը։


2021 թվականին <<Հյուսիսի երիտասարդներ>> ԵՀԿ-ի և <<ՍՔԱՅ>> ակումբի հետ համատեղ վերանորոգվեց այգին և նոր թափ ստացավ։ Ամասիայի ակտիվ երիտասարդների ջանքերով այգին նոր շունչ ստացավ և երեխաների համար նոր զբաղմունքի վայր ստեղծեց։+


Լուսանկարնները ստորև՝

Spread the love