Պահանջներ ուղղված ԿԳՄՍ նախարաությանը․ ՇՊՀ ՈՒԽ-ն սկսել է ստորագրահավաք
«Հարգելի՛ ուսանողներ, ինչպես տեղյակ եք` մեր համալսարանում արդեն երեք տարի է շարունակվում է կառավարման ճգնաժամը, ինչը հանգեցրել է մեր՝ ուսանողներիս շրջանում ապատիայի մթնոլորտի ձևավորմանը՝ համալսարանը դարձնելով անհետաքրքիր և անորոշ ապագա ունեցող հաստատություն։Հաշվի առնելով վերոգրյալը և գիտակցելով նկարագրված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը որոշել է իրականացնել ստորագրահավաք ուսանողների շրջանում՝ լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍՆ) առաջ դնելով հետևյալ պահանջները.
1. Պահանջում ենք մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը ձևավորել և հաստատել մեր համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը․
– Մեկ տարուց ավելի ՇՊՀ-ն չունի Հոգաբարձուների խորհուրդ
2. Պահանջում ենք խորհրդի հաստատումից անմիջապես հետո հետևողականորեն ձեռնամուխ լինել ՇՊՀ-ի ռեկտորի մրցույթի իրականացմանը․
– Երեք տարուց ավելի է ինչ բուհը չունի ընտրված ռեկտոր և մնացած բոլոր բարձր պաշտոնները ևս զբաղեցնում են ժամանակավոր պաշտոնակատարները և պարտականություններ կատորողները
3. Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարությունից սեղմ ժամկետներում ներկայացնել հստակ պլաններ ՇՊՀ-ի մոտ ապագայի վերաբերյալ և ջանքեր գործադրել համալսարանի ներքին մթնոլորտի առողջացման ուղղությամբ․ – Մեր համալսարանի ներկան և ապագան մատնված է անուշադրության պետության կողմից, և այս անորոշության ու բուհում շարունակվող խոր ճգնաժամի հետևանքով ձևավորվել է ատելության և ակադեմիական ծայրահեղ անպարկեշտությանից մթնոլորտ․ այս պայմաններում սովորելը և աշխատելը համարում ենք անհնար։
4. Պահանջում ենք բուհի գիտակրթական գործունեության վերանայում, բարելավում և թարմացում՝ վերջիններս համապատասխանեցնելով 21-րդ դարի կրթության տարրական նորմերին և չափանիշներին։
—————————————————————————
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ԿՈ՛Չ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՇՊՀ-Ի ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԱՆԱԼ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ՈՒԺԵՂ ԱՊԱԳԱՅԻ»։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման