Հայաստանում տարածված հիմնախնդիրներից մեկը մեդիաԱՆգրագիտությունն է: Կեղծ լուրերը շրջապատում են մեզ ամենուր: Մարդիկ այդ լուրերին շուտ են հավատում և, իհարկե, վայրկյանների ընթացքում տարածում են դրանք: Հատկապես պատերազմական օրերից հետո հարկ է խոսել այս թեմայի մասին։
Այս թեման առավել արդիական էր ռազմական դրության պայմաններում։ Մարդիկ, տրվելով էմոցիաներին, տարածում էին զինծառայողների լուսանկարներ և տեսահոլովակներ, որտեղ ցուցադրված էին տարբեր տարածքներ, որտեղ տեղի էին ունենում մարտական գործողություններ:
30-ից բարձր տարիքային խումբը հիմնականում գաղափար չունի մեդիագրագիտության մասին։
«Ռեստարտ Հայաստան» ճամբարի շրջանակներում անհրաժեշտ էր ընտրել որևէ խնդիր, որն արդի է մեր համայնքներում, և առաջարկել ընտրված խնդրին համապատասխան լուծում։ Իսկ արդեն երկրորդ փուլում իրականացնել առաջարկված լուծումը: Հիմնվելով վերը նշված վիճակագրական տվյալների վրա մենք որոշեցինք ընտրել մեդիԱՆգրագիտության հիմնախնդիրը, իսկ լուծումը որոշեցինք ներկայացնել մեր օրերում արվեստի բավականին հայտնի և սիրված ճյուղի կոմիքսների միջոցով և պատկերել մեդիագրագիտության պակասի հետևանքները:
Մեր կողմից ընտրված կոմիքս արտիստի՝ Վահան Հակոբյանի հետ քննարկեցինք և մշակեցինք մեր գաղափարը, այնուհետև ստեղծեցինք կոմիքսը պատկերելով հիմնախնդիրը։
Կոմիքսին կարող եք ծանոթանալ ստորև․







More Stories
«Արվեստի և ժողովրդավարության» Երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթ
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»