Գյումրի` քաղաք ուր ծնվել ու իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում մեծանուն մարդիկ: Հովհաննես Շիրազ,Աշուղ Ջիվանի,Գեորգի Գյուրջիեվ,Ավետիք Իսահակայն ու հազարավոր մեծերի անուններ կարող եմ թվել,ովքեր ծնվել են հայրաքաղաք Գյումրում:
Գյումրվա ժողովուրդը հայտնի է իր հումորվ, հայերանսիրությամբ, ավանդապաշ-տությամբ, սրամտությամբ:Նույնիսկ հումորի վերաբերյալ հրատարակվել են գրքեր, որոնցից են Հրաչյա Իկիլիկյանի «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ»-ը:
Գյումրիում զարգացած է զբոսաշրջությունը`հատկապես ամռանը:Հարցումների միջոցով պարզ դարձավ,որ նրանց ավելի շատ հետաքրքրում է պատմամշակութային տարածքները և հուշարձանները:Գյումրին հարուստ է պատմամշակությաին տարածքներով և հուշարձաններովա; Թվեմ դրանցից մի քանիսը`
*Ամենափրկիչ եկեղեցի
*Թիակով աղջկա հուշարձանը
*Հոլիվուդի բակը
*Օրիորդաց վարժարան
*«Վառեմ-մարեմ»-ի պատշգամբ
*Ալեքսնդրապոլի աղբյուրը
Նշված շինություններից որոշները այսօր անմխիթար վիճակում են։ Խոսենք «Հոլիվուդի բակ»-ի մասին, կամ ինչպես գյումրեցիներն են հաճախ անվանում՝ «կինոնորի հայաթը»: Բակում նկարահանվել են 7 ֆիլմեր: Անհնար է,որ թեկուզ մեկ ֆիլմ դիտած չլինեք այդտեղից`<Ուրախ ավտոբուսը> , <Մեր մանկության տանգոն>, <Տխուր փողոցի լուսաբացը>, <Կտոր մը երկինք>, <Հին օրերի երգը>, <Եռանկյունի>, <Հեղնար աղբյուր>: Շենքը կառուցվել է տասնիններոդ դարում, պատկանել է ռուս բարձրաստիճան սպայի։ Սպան շենքի որոշ սենյակներ վարձակալությամբ տվել է 1840-1850 թվականներին ռուս գործիչների, ովքեր հյուրընկալվում էին Գյումրիում:
Ներկայումս բակում ապրում է շուրջ տասը ընտանիք: Այցելելով այդտեղ զրուցեցի տեղի բնակիչների հետ: Ներկայացնեմ զրույցներից հատվածներ՝ ամենահին բնակիչը պատմեց, որ ֆիլմերում կադրեր են եղել,երբ նրանք նույնպես մասնակցել են նկարահանումներին, իսկ այն հարցիս, թե կա մի հիշողություն տեսախցիկից այն կողմ, որ առանձնահատուկ տպավորվել է իր մեջ՝ պատասխաենց հետևյալը՝ յուրաքանչյուր կադր մինչև այսօր հին բնակիչների աչքերի առջև է, բայց առանձնացրեց մի կադր՝ որպես ամենալավ հիշողություն`վարդևոր խաղալը; Բնակիչների մեծ մասի համար էլ հենց այս կադրն էր, որ ամենահիշվողն էր, նաև հավելեցին՝ «չնայած բակի փոքրությանը տասնյակ և ավելի մարդ էր վարդևորին եկել, խաղում»։ Բնակչուհին առանձնացրեց մի հիշողություն ևս, որը այդքան էլ դրական հետք չէր թողել նրա հիշողության մեջ`Ֆռունզիկի կամոտը տանելն ու հետ բերելն էր: Շենքի մասին խոսելիս բնակչուհու աչքերում կար տխրություն`շենքը վթարային է ու երկրաշարժերի ժամանակ հնարավոր է և հիմնովին փլուզվի: Նշեց որ այդ շենքում ապրելը պարտավորեցնող է, օրական երեք-չորս խումբ տուրիստներ են ընդունոմ բակում, հաճախ հյուրասիրում են նրանց: Պատմեց մի դեպք,երբ զբոսաշրջիկներից մեկը ասել է, թե – «միշտ երազել եմ այս բակում նստեմ ու սուրճ խմեմ»։ Հյուրը դեռ խոսքը չի ավարտել, երբ բնակիչներից մեկը գնացել է՝ սուրճ բերելու: Օրվա որ ժամին ուզում եք գնացեք այդ բակ `բակը ունի գերազանց մաքրություն:
(զբոսաշրջիկները <Հոլիվուդի բակում> Շենքին հարկավոր են վերականգնողական աշխատնքներ, բայց պետությունը ոչ մի բանով չի կարողանում օժանդակել։ Վարչապետի այցի ժամանակ, երբ բնակիչները շենքի ու բակի վերակառուցման համար օգնություն են խնդրել,նա ասել է `«Պետք է մտածել միջավայր ստանալու մասին, սա պետք է
հարստություն բերի բոլորիդ, ոչ թե պրոբլեմ ստեղծի, սա հարստություն է իրենով», -ասել է վարչապետը։
Ես, լինելով Գյումրու բնակիչ, երիտասարդ, մտածել եմ ծրագիր, որը հետևյալն է`
Բակում տեղադրել արկղիկ, որը ամբողջովին պատված կլինի այդտեղ նկարահանված ֆիլմերի կադրերով, զբոսաշրջիկները, Գյումրու քաղաքացիները, ովքեր ցանկություն ունենան աջակցելու վերականգնողական աշխատանքներին, իրենց լուծման կգցեն արկղիկի մեջ: Նշեմ,որ բնակիչները ևս կաջակցեն այդ հարցում`շինարարական հարցերով:
Մի այսպիսի ծրագիր ևս կարող ենք այդ տարածքում լինել բեմադրություններ`հին ֆիլմերից նոր դերասաններով և ամբողջ հասույթը կտրամադրվի բակի վերականգնմանը:
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի առաջին փուլի մասնակից Լամարա Աբրահամյանի կողմից:
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024