Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում բարձրագույն կրթության խնդիրները

ՀՀ-ում բարձրագույն կրթության խնդիրների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել,հոդվածներ են գրվել,հարցազրույցներ են անցկացվել կրթության ոլորտի մասնագետների հետ,որպեսզի վեր հանվի առկա խնդիրները և դրանց համար լուծման եղանակներ մշակվի:Բարձրագույն կրթությունը ծանր հարված ստացավ քովիդյան շրջանում:Առկա ուսուցումից հեռավար փոխելը ոմանց համար դժվար էր և անիրատեսական,ոմանց համար էլ դյուրին և ավելի արդյունավետ:Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է,որ COVID-19-ը և’ դրական,և’ բացասական ազդեցություն է թողել բարձրագույն կրթության վրա:Դրականը այն է,որ և’ դասախոսները,և’ ուսանողները, հնարավորություն ունեցան զարգացնել իրենց թվային գործիքներին տիրապետելու հմտությունները:Շատ ուսանողների դուր եկավ հեռավար ձևով ուսուցումը: Նշենք,որ հեռավար ուսուցումը շահավետ էր այն ուսանողների համար,ովքեր գյուղից էին գնում քաղաք` կրթություն ստանալու: Տրանսպորտի բացակայությունը,ժամանակին դասերին չհաճախելը,ժամանակի կորուստը առաջացնում էին խնդիրներ ուսանողների համար:Հեռավար ուսուցումը վերացրեց նշված բոլոր խնդիրները:Փորձագետի պնդմամբ ընդհանուր առմամբ քովիդյան շրջանը դրական չէր բարձրագույն կրթության համար: Օրինակ`ուսանողների մոտիվացիան նվազեց,հոգնածություն և լարվածություն առաջացավ երկար ժամանակով համակարգչի դիմաց նստելուց:Այս ամենից հետևություն անելով` Սերոբ Խաչատրյանը առաջարկեց <<4+1>> համակարգը: Համակարգն իրենից ներկայացնում է հետևյալը` 4 օր առկա ուսուցում և 1 օր` հեռավար:Հեռավար ուսուսումը անհրաժեշտ է թվային գործիքների օգտագործման համար,որովհետև այն կբեռնաթափի բուհերը,քաղաքային տրանսպորտը, ֆինանսական առումով շատ ուսանողների համար շահավետ կլինի:Ճիշտ է`տվյալ դեպքում կարծես անտեսում ենք <<Թագավարակը>>, որովհետև առերես շփումը կարող է ավելի սրել համաճարակային իրավիճակը,մյուս կողմից էլ ուսանողները <<ոչինչ չեն հասկանում>> իրենց ուսանողական կյանքից:Առկա ուսուցման ժամանակ առերես շփման միջոցով մեկը մյուսին ճանաչելը,դասախոսի հետ թեմայի վերաբերյալ հարցերի պարզաբանումը և դրանց յուրացումը ավելի արդյունավետ է և նպատակային( հեռավար ուսուցման ժամանակ ուսանողի լարված վիճակը,համացանցի հետ կապված խնդիրները խոչընդոտ են կրթության համար): Բարձրագույն կրթության խնդիրներից է նաև ներքին շարժունության պրակատիկաներ իրականացնելը:Կրթության ոլորտի հետազոտող,Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական թիմի անդամ Միշա Թադևոսյանը նշում է` ուսումնասիրությունները ցույց են տվել,որ Հայաստանը տարբեր պայմանագրեր է կնքում օտարերկրյա բուհերի հետ շարժունության պրակտիկաներ ունենալու նպատակով,սակայն նույն <<երկխոսությունը>> հայաստանյան բուհերի միջև չկա: Պատճառն այն է,որ բովանդակային առումով այդ <<երկխոսությունը>> դեռ չի ընկալվում:

: Ինչպես գիտենք,Հայաստանը միացավ Բոլոնիայի հռչակագրին 2005 թվականանին, որի արդյունքում հայկական կրթությունը եվրոպական կրթական համակարգի մաս էր դառնում:Հետպատերազմյան տարիներին,երբ չկար կենտրոնացված համակարգ, ՀՀ-ում և Արցախում կարիք կար օրենսդրական դաշտի կարգավորման ,ուստի ընդունվեցին <<Կրթության մասին>>, <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> օրենքները, և ժամանակի պահանջն էր ինտեգրվել Բոլոնիայի եվրոպական գործընթացին:Մխիթար Գաբրիելյանի <<Հայաստանի Հանրապետության 3 բուհերի օրինակով>> հետազոտությունում ասվում է,որ բարձրագույն կրթական համակարգի բարդացում է կատարվել:Շատ հաճախ դասախոսները իրականացվող վերափոխումների մասին խորքային տեղեկատվություն չունեն: Տեղեկատվության պակասը կարող է խոչընդոտ հանդիսանալ բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին:Նոր ուղեցույցներ,նորարական նյութեր,կանոնակարգեր, նորմատիվային փաստսաթղթեր են հրատարակվում,որոնց դասախոսները քաջածանոթ չեն և շարունակում են միայն իրենց <<չոր ու ցամաք>> դասախոսությունները տալ,որից էլ ծնում է կրթական մեկ այլ խնդիր`ուսանողների շրջանում անհետաքրքրություն ուսման նկատմամբ: Բուհերում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել,որ հիմախնդիրներից են կրթական նյութերը, դասագրքերը, ուսումնամեթոդական ձեռնարկները,քանի որ որոշ դասընթացներ իրականացվում են հնացած,ժամանակի տեսական և մեթոդաբանական հարցադրումներին չհամապատասխանող ուղեցույցներով:Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել նաև,որ բուհերում հայերեն դասագրքերի պակաս կա,որն էլ ավելի ակնառու է հեռակա ուսուցման համակարգում,քանի որ ուսանողները բուհում լինում են 3-4 ամիս մեկ ուսումնական տարում,իսկ գրականության բացակայությունը սահմանափակում է ինքնուրույն աշխատանքի հնարավորությունները:Հեռակա ուսուցման համակարգում մեծ են գյուբնակ ուսանողների թիվը,և ռեսուրսների պակասը և դյուրին չլինելը սահմանափակում են հնարավորությունները:Գյուբնակ ուսանողների համար բարձրագույն կրթություն ստանալը մի շարք խնդիրների պատճառով դարձել է դժվար:Շատերը խուսափում են բարձրագույն կրթություն ստանալ,որովհետև կան մի շարք խնդիրներ`վարձավճարների ոչ մատչելի լինելը,բուհերից հեռավորությունը, անհրաժեշտ գրքերի բացակայությունը և այլն: Ամփոփելով արձանագրենք,որ

 Բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների բովանդակային բաղադրիչը դեռևս շարունակում է մնալ ոչ լիարժեք:Այսինքն` հիմախնդիրների վերաբերյալ իրականացվող փոփոխությունները կատարվում են որոշակիորեն,որն էլ հանգեցնում է «բումերանգ» հասկացությանը:

 Դասախոսությունների միջոցով ուսանողների գիտելիք հաղորդելը մեխանիկական ընկալման արդյունք է,որն է հանգեցնում է ուսանողական միջավայրում տրված նյութերի միջոցով գնահատական ստանալուն: Պրակտիկաներ պետք է անցկացվեն դասընթացքների ընթացքում / կարելի է 1- ին կուրսից սկսած ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակի կրճատման միջոցով/,որն էլ խնդիր կարող է առաջացնել բուհերի համար.դասախոսներին վերապատրաստել տվյալ մասնագիտության համար կոնկրետ պրակտիկաներ իրականացնելու համար կամ ստեղծել դասասենյակներ,որոնք անհրաժեշտ են փորձարկումներ իրականացնելու համար:

 Հետաքրքիր կլինի շարժունության ծրագրեր անցկացնել հայաստանյան բուհերի միջև:Ուսանողները կարող են մեկ կամ կես կիսամյակ սովորել հայաստանյան մեկ այլ բուհում այլ օտարերկրյա բուհ գնալու փոխարեն:Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով այս դեպքում պետությունը պետք է ֆինանսավորի /ինչպես օտարերկրյա բուհերը/ տվյալ ուսանողներին,սակայն արդյո՞ք պետությունը ունի միջոցներ այդպիսի ծրագրեր իրականացնելու համար:

 Քովիդյան շրջանում հեռավար ուսուցման արդյունքում ուսանողների մեծ մասը խուսափում է միանալ դասերին ,իսկ միանալու դեպքում էլ ` փակ տեսախցիկով:

 Գյուբնակ ուսանողերի բարձրագույն կրթությունը համավարակի ընթացքում իր դրական ազդեցությունն է ունեցել:Ճանապարհների վրա երկար ժամանակ ծախսելը,դասերին ոչ ժամանակին հասնելը և այլ խնդիրներ այլևս չէին խոչընդոտում կրթություն ստանալուն,չնայած իր հերթին ծնում էր այլ խնդիրներ` թվային գործիքների բացակայություն,ինտերնետի հետ կաված խնդիրներ և այլն:

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի առաջին փուլի հաղթող Ջուլիետա Պետրոսյանի կողմից:

Spread the love