Մեդիագրագիտությունը տեղեկատվական աղբյուրների տեսակները տարբերելու և դրանց տրված մեծ քանակությամբ տեղեկատվությունը հասկանալու, ճիշտը կեղծից տարբերակելու կարողությունն է։ Մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ ունի ժամանակակից մարդու կյանքում, քանի որ այն օգնում է քննադատորեն մոտենալ ստացված տեղեկատվության։
Այսօր համացանցում տեղեկատվության ահռելի քանակություն կա` բոլոր թեմաներով, բոլոր լեզուներով… Եւ դրանց մի մասը, իհարկե, սուտ է։ Վերջինս տարածում են միտումնավոր, կամ անգիտակցաբար։ Մեր ժամանակներում շատ հեշտ է խաբվել ու կեղծիքը շփոթել վստահելի տեղեկատվության հետ, քանի որ առաջին հայացքից անճշտությունը նկատելը հեշտ չէ, իսկ ավելի խորացված ուսումնասիրություն կատարելու համար դժվար է ժամանակ գտնել։ Չխաբվելու համար կարելի է հետևել մի շատ պարզ սկզբունքի. եթե տեղեկատվության աղբյուրը ձեզ հանդիպում է առաջին անգամ, ապա ավելի նախընտրելի է այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը որպես վստահելի տեղեկատվություն չհամարել։ Այդ լուրերը պետք է ընկալել որպես կարծիք, որը դեռ պետք է ստուգվի ծանոթ և վստահելի աղբյուրներից։ Մեր ժամանակներում մարդկությունը մի տարվա մեջ ավելի շատ տեղեկություն է արտադրում և սպառում, քան մինչև համացանցի հայտնագործումը ՝ 10-ամյակների ընթացքում։ Արդյունքում ժամանակի սղության պատճառով ինֆորմացիան համացանցից ընկալում ենք միայն սկզբի մեկ-երկու տողը կարդալով, երբեմն էլ միայն վերնագրերը։ Ահա այս էլ խաբվելու մեկ այլ տարբերակ է, քանի որ հաճախ միտումնավոր գրվում է վենագիր, որը նյութի բովանդակության հետ ընդհանրապես չի համընկնում։
Մեդիագրագիտությունը մեդիաների տեսակները տարբերակելու և նրանց փոխանցած բազմատեսակ տեղեկատվությունը հասկանալու կարողությունն է, որը բարելավում է մարդկանց կյանքը: Այն ներառում է մի շարք հմտություններ, ինչպիսիք են՝
- մուտք գործել,
- վերլուծել,
- գնահատել,
- անդրադառնալ,
- գործել
- լուրեր հրապարակել:
Մեդիան զանգվածային հաղորդակցման բազմաշերտ միջոց է, մեդիագրագետ է այն մարդը, ով հստակ պատկերացնում է՝ ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցներից։ Մեդիագրագետ մարդը, անկախ մասնագիտությունից, կարողանում է գտնել, տարածել, քննարկել, մեկնաբանել տեղեկատվությունը՝ պահպանելով գրագիտության որոշակի սահմաններ։ Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում՝ ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։
Մեդիագրագիտության ուսուցումն ուսումնական ծրագրի մաս է կազմում Միացյալ Նահանգներում և Եվրամիության մի շարք երկրներում, իսկ մեդիագրագիտության ոլորտի մասնագետների ու մանկավարժների միջգիտակարգային համաշխարհային միությունը մասնակցում է գիտելիքների փոխանակմանը գիտական ու մասնագիտական ամսագրերի ու ազգային ասոցիացիաներին անդամակցման միջոցով։
Մեդիագրագիտությունը այսօր համարվում է կրթության բովանդակության կարեւոր բաղադրիչներից մեկը։ Մեդիագրագիտության ուսուցման կողմնակիցները պնդում են, որ դպրոցական ծրագրերում մեդիագրագիտության ներառումը նպաստում է քաղաքացիական ակտիվությանը, օգնում է ձեռք բերել քննադատության եւ հետաքննության համար անհրաժեշտ հմտություններ։
Մեդիագրագիտությունն այսօր անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ տեղեկատվական այս դարաշրջանում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկույթի սպառողներ են։
Մեդիագրագիտությունն ապահովում է չափորոշային երեք բաղադրիչները՝ գիտելիք, կարողություն և հմտություն, որոնք ձևավորում են արժեհամակարգ։ Քննադատական մտածողությունը մեդիագրագիտության հիմքն է, իսկ քննադատական մտածողության հիմքում հարցերն են։ Կասկածելն ու հարցեր տալը գրագետ մեդիասպառողի ելակետն են։ Մեդիագրագիտության միջազգայնորեն ընդունված հինգ հիմնական հարցերը հետևյալն են
1. Ո՞վ է հեղինակը
2.Ո՞րն է ասելիքը
3.Ո՞վ է հասցեատերը
4.Ի՞նչ հնարքներ են օգտագործված
5.Ի՞նչ նպատակ ունի նյութը:
Մեդիագրագիտությունը շատ կարևոր է, քանի որ այն օգնում է քննադատորեն մտածելուն: Մեդիագրագետ մարդը ունակ է հասկանալու, թե ինչն է վստահելի, որն է մեդիայի դերը մշակույթում, և լրատվական բազմաթիվ հարթակներում պատասխանատու է հաղորդակցության ազդեցության համար:
Հոդվածը պատրաստվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության դպրոց»-ի շրջանակներում։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում