Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ ահից առաջ հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, սակայն դրանից առաջ ամուսինն արգելել էր նրան թեստավորել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Կարմիր խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։ Սանդրոսյանն ասել է, որ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով է հատուցել:
«Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, հիվանդն ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, թոքաբորբը հաստատվել է: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ հունիսի 16-ին տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է»,-ասել է բժշկուհին:
Աղբյուրը ` http://www.panarmenian.net
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024