Ոստիկանությունը շարունակում է ԱԱԾ շենքի մոտից բերման ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ևս երեք հոգու բերման ենթարկեցին։
Նշենք, որ ԱԱԾ–ի դիմաց ոստիկանների թիվն անընդհատ ավելանում է։
ԲՀԿ պատգամավորների տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը, որը վեց ժամից ավելի հարցաքննվում է ԱԱԾ–ում, քիչ անց դուրս կգա շենքից։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, ապա նույնքան ձայներով՝ նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության օգտին
Աղբյուրը ` news.am
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում