Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

«Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործԲնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Դրան զուգահեռ, տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։Մենք ակնկալում ենք, որ Դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։Սա Ֆիզգորոդոկի պայքարի առաջին միջանկյալ հաղթանակն է։Բնակիչները շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք· Անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։ · Հեռացնել շինհրապարակի ցանկապատը, որն ապօրինաբար տեղադրվել է մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում՝ առանց հողօգտագործման համապատասխան թուլտվության։
Այդ տարածքների նկատմամբ օգտագործման իրավունքը կարող էր հաստատվել բացառապես պետական գրանցումը հավաստող փաստաթղթի առկայությամբ, որը տվյալ պարագայում բացակայում է։· Իրավապահ մարմիններին դիմել՝ Ռատկո ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը՝ առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու մասով պատասխանատվության ենթարկելու պահանջով։ · Ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ խնդիրը քննելու և քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հարգանքով,

ՖիզԳորոդոկի բնակիչներ»

Հղում

Spread the love