Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Կյանքի օրենքներ․ Ժաքլին Քենեդի

«Մենք երբեք իրականում ոչ մի բանի մասին չեք մտածում, քանի դեռ ինչ -որ սարսափելի բան չի պատահել»։

Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1961-1963 թվականներին (մեքենայում է եղել  իր ամուսնու և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ, երբ նրան գնդակահարել են)։

  • Մի անգամ ինքս ինձ ասացի. «Դու պետք է հավերժ հիշես Ջոնին, բայց պետք չէ մելամաղձության մեջ ընկնել։
  • Գիտե՞ք, այն պահին, երբ Ջոնին գնդակահարեցին, նա ուներ դեմքի այն գեղեցիկ արտահայտությունը, որը սովորաբար ի հայտ էր գալիս, երբ նրան հարցնում էին տիեզերանավի տասը միլիոն մասնիկներից մեկի մասին.սկզբում նա մի փոքր շփոթվում է, իսկ հետո սկսում բացատրել:
  • «Ջոնից մնացած ամենաթանկ հիշատակը ամուսնական մատանին է։Նա գնել էր մատանին ՆյուՊորտում, մեր ամուսնությունից անմիջապես առաջ: Մատանին նույնիսկ փորագրված չէր, երբ Ջոնը նվիրեց այն ինձ, և ես ստիպված էի փորագրել ամսաթիվը ավելի ուշ»:
  • Ես չգիտեմ, թե ինչպես Տերը համարձակվեց խլել Ջոնին ինձանից, դժվար է հավատալ: Ես կարող էի խնդրել նրան ժամանակին կռանալ, կամ ծածկել նրան իմ մարմնով, կամ այլ բան անել, եթե միայն իմանայի:
  • Ես համարում եմ, որ իմ կյանքն ավարտված է: Մնացած օրերը ես կանցկացնեմ իրական ավարտին սպասելով:
  • Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես ինձ արժանապատիվ եմ պահում։ Ես կինոդերասանուհի չեմ:
  • Մենք երբեք իրականում ոչ մի բանի մասին չեք մտածում, քանի դեռ ինչ -որ սարսափելի բան չի պատահել։
  • Կրտսեր երեխայի մահից հետո ես վշտի մեջ էի: Ես երկար ժամանակով հեռացել էի իմ ընտանիքից `ավելի երկար, քան պետք էր: Երբ վերադարձա, Ջոնը փորձեց ինձ ազատել այդ վշտից, և գուցե դա արեց մի փոքր կոպիտ: Բայց ես կարող էի նրա կյանքը դարձնել շատ ավելի երջանիկ, հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում:
  • Ես հասկացա, որ ընդմիշտ դատապարտված եմ հասարակական կարծիքի հետ գործ ունենալու ՝ իմ մասին ամենատարբերվող, ոչ միշտ շողոքորթ դատողություններով: Բայց ես չէի ուզում հրապարակայնություն … Թեև արդեն պարզ էր, որ աշխարհն ինձ նայում է ոչ միայն որպես կին, այլ որպես սեփական ցավի խորհրդանիշ:
  • Ջոնը կարդում էր անընդհատ, տարբեր տարօրինակ հանգամանքներում: Զբոսանքների ժամանակ, սեղանի մոտ ՝ ճաշի ժամանակ, ճաշից հետո, երբ լողանում էր … Նա միշտ կարդում էր, հենց այն պահերին, երբ կարծում ես, որ պարզապես ժամանակ չունես կարդալու … Նա անընդհատ կարդում էր, նույնիսկ երբ մեքենա էր վարում։
  • Ջոնը շատ պահանջկոտ էր կանանց նկատմամբ. Նրա համար իդեալական հարաբերություններն այն են, երբ տղամարդը առաջնորդ է, իսկ կինը կատարում է նվիրված կնոջ դերը, ամուսնուն նայում է ներքևից վերև:
  • Նրանք կրակում էին մոտոցիկլետների վրա, ինչ-որ տարօրինակ ձայներ էին լսվում. Հետո ես տեսա, որ Քոնելին սեղմեց ձեռքերը և ասաց. «Ոչ, ոչ, ոչ, ոչ, ոչ»: Նրա բռունցքը դողում էր: Ջոնը շրջվեց, ես նույնպես շրջվեցի – այն, ինչ ես հիշում եմ, մեր հսկայական մոխրագույն շենքն է: Հետո Ջոնը հանկարծակի շրջվեց,նա բարձրացրեց ձեռքը, իսկ հետո ես տեսա, որ նրա գանգի մի կտոր ընկնում է, մարմնագույն, ոչ սպիտակ: Ջոնի ձեռքը դեռ բարձր պահած էր, իսկ ես արդեն դիտում էի, թե ինչպես է պարզ բեկորը կտրվում նրա գլխից և ընկնում հենց իմ ծնկներին: Այնուհետև Քլինթ Հիլը բղավեց.նա մեքենայի պատասխանատուն էր … Մենք բոլորս պառկեցինք, ես շարունակեցի շշնջալ «Ջոն, Ջոն, Ջոն», և ին -որ մեկն ի պատասխան բացականչեց «Նա մահացած է »: Ամբողջ ճանապարհը դեպի հիվանդանոց ես նստել էի կռացած մարմնի վրա և շարունակ շշնջում էի. «Ջոն, լսու՞մ ես ինձ, ես սիրում եմ քեզ, Ջոն»։ Ես գլուխը թեքեցի, կարծես փորձում էի փրկել նրան․․․Ոտքերս, ձեռքերս՝ ամեն ինչ ծածկված էր ուղեղի մասնիկներով։ Ջոնի գլուխն այնքան գեղեցիկ էր, ես փորձում էի այն ավելի ցածր պահել, ինձ թվում էր, որ այսպես ես կարող եմ բովանդակությունը պահել ներսում … Հետո արդեն գիտեի, որ նա մահացած է:

Նյութի աղբյուր՝ esquire.ru

Spread the love