Հուլիսի 15-ից Հայաստանում զբոսաշրջիկների պատվաստման կարգում փոփոխություններ կիրականացվեն՝ նրանք կկարողանան պատվաստվել ՀՀ-ում առնվազն 10 օր մնալու դեպքում և միայն Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։ Այդ մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նախարարի հրամանը, որ Հայաստանում միայն առնվազն 10 օր բնակվելու դեպքում կիրականացվի պատվաստումը»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Ավանեսյանը հավելել է, որ արտասահմանցիներն այսուհետ չեն կարողանա պատվաստվել պոլիկլինիկաներում։ Հերթերից խուսափելու ու ՀՀ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները։ Արտասահմանցիները կպատվաստվեն բացառապես Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։
PanARMENIAN.Net

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման