Միացեք մեր ակցիային` «Փրկենք Երիտասարդական այգին»
Սա մեր քաղաքի նախկին գեղեցիկ այգիներից մեկն է` Երիտասարդական այգին, որտեղ տեղադրված է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանի «Ավետաբեր» արձանը։ Այսքան տարիներ անց պատկան մարմինները ոչ միայն չփորձեցին այգին վերականգնել, այլև հողամասը հանձնեցին «Դոմուս» ընկերությանը, որը վերջերս այնտեղ քաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ու ոճի հետ ոչ մի կապ չունեցող կառույց է հիմնել։ Այն պահեստ է, որը տեղավորվել է քաղաքի կենտրոնական` Վազգեն Սարգսյան փողոցում, ոչ հեռու Տնտեսագիտական համալսարանից, ձախակողմյան պատով գրեթե հպվելով «Ավետաբեր» արձանին։ Կառույցը զրկում է Գյումրու բնակչությանը այգին նորից վերականգնված տեսնելու, ուսանողական միջավայր ստեղծելու հեռանկարից, ինչպես նաև խախտվում են քանդակագործ Ս. Պետրոսյանի և ճարտարապետ Ռ. Եղոյանի հեղինակային իրավունքները։
Ձեռքերդ հեռու’ մեր կանաչ գոտիներից։
Պահպանե’նք մեր մշակույթի կոթողները։
Սա մե’ր քաղաքն է:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում