Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հատուկ եմ զգուշացնում տեղամասային և տարածքային հանձնաժողովների նախագահներին ու անդամներին․Արթուր Սաքունց

Անկախ դիտորդի անդամ կազմակերպություններից ներկայացված դիտորդի հանդեպ բուլինգի, խտրական վերաբերմունքի, դիտորդի աշխատանքի համար անբարենպաստ մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած քայլ, դրսևորում, արտահայտություն անհետևանք չի մնալու, անպայման արձագանքելու ենք որպես դիտորդի աշխատանքին խոչընդոտելու քայլ։ Բոլոր դիտորդներին հրահանգավորված է չտրվել ոչ մի սադրանքի, գործել բացառապես օրինականության շրջանակում և պահպանել փոխադարձ հարգանքի սկզբունքը։Միաժամանակ իհարկե անտարբեր չմնալ ապօրինությունների որևէ դրսևորման հանդեպ։Նաև հատուկ մեջբերում եմ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը․Հոդված 149.Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:2. Նույն արարքները, որոնք՝1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,2) կատարվել են նյութապես շահագրգռելով,3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով:

Ամբողջը ԱՅՍՏԵՂ

Spread the love