Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Երկրի Պլաստիկ Թափոնների 55%-Ի Համար Պատասխանատու Են 20 Ընկերություններ

Հետազոտողների միջազգային խումբը կազմել է այն ընկերությունների ցանկը, որոնք համաշխարհային մասշտաբով արտադրում են առավելագույն քանակությամբ պլաստիկ: Պարզվել է, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկից առաջացած թափոնների 55%-ի համար պատասխանատու են 20 ընկերություններ։

Ցանկում ներառված են ինչպես պետական, այնպես էլ բազմազգ կորպորացիաներ, ներառյալ նավթագազային հսկաներն ու քիմիական ընկերությունները: Ներկայացվող մեկանգամյա օգտագործման ապրանքների մեջ գերակշռում են պլաստիկե շշերը, պոլիէթիլենային տոպրակներն ու բժշկական դիմակները։

Ըստ հետազոտողների, Ավստրալիան գլխավորում է մեկ շնչի հաշվով առավելագույն քանակությամբ մեկանգամյա օգտագործման պլաստիկ թափոններ առաջացնող երկրների ցանկը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից ու Բրիտանիայից:

Ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությունը միանգամյա օգտագործման պլաստմասե թափոնների խոշորագույն արտադրողն է․ նավթային հսկան պատասխանատու է տարեկան 5,9 միլիոն տոննա պլաստիկ թափոնի համար:

ԱՄՆ-ում տեղակայված մյուս հսկան՝ Dow քիմիական ընկերությունը տարեկան արտադրում է 5,5 միլիոն տոննա պլաստիկ թափոն, իսկ չինական Sinopec նավթագազային ընկերությունը՝ 5,3 միլիոն տոննա:

Ցանկում ներառված 20 ընկերություններից 11-ը տեղակայված են Ասիայում, չորսը՝ Եվրոպայում, երեքը՝ Հյուսիսային Ամերիկայում, մեկը՝ Լատինական Ամերիկայում և մեկը ՝ Մերձավոր Արևելքում:

Ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է առաջատար բանկերի կողմից, ինչպիսիք են օրինակ՝ Barclays-ը, HSBC-ն, Bank of America-ն, Citigroup-ը և JPMorgan Chase-ը:

Մանրամասն՝ այստեղ

https://www.ita.am/

Spread the love