«Ալիք Մեդիան» ներկայացրել է Երեւան-Թբիլիսի-Բաթումի նոր արագընթաց գնացքի ժամանակացույցն ու ճանապարհածախսը:
Առաջին գնացքը կմեկնի հունիսի 15-ին: Գնացքը Երևանից դուրս կգա ամեն օր` տեղական ժամանակով 15: 30-ին, 00: 45-ին կլինի Թբիլիսիի կայարանում, Բաթումի կհասնի 7: 30-ին:
Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15: 40-ին, 22: 11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 07: 35-ին:ԳՈՎԱԶԴ00:11Իմանալ ավելին
Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի, երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:
Տոմսերի գներն` ըստ Հարավկովկասյան երկաթուղու
Երեւան-Բաթումի
Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 15 145/ 13 855 դրամ (29 դոլար / 26,6 դոլար), երեխայի` 9065 դրամ (17,4 դոլար)
Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 22 235 / 20 535 դրամ (43/40 դոլար), երեխաներ ՝ 12 135 դրամ ( 23,3 դոլար)
Ննջավագոն` մեծահասակ 36 325 դրամ (70 դոլար), երեխա ՝ 21 045 (40 դոլար)
Տոմսի գները` Վրաստանում. տոմսի արժեքը կարող է փոփոխվել ամեն օր` կախված դոլարի փոխարժեքից
Երեւան-Թբիլիսի
Պլացկարտ` 45.05 լարի ( 15 դոլար)
Կուպե ` 88,35 լարի ( 28 դոլար)
Ննջավագոն` 130 լարի ( 41 դոլար)
Երեւան-Բաթումի
Պլացկարտ` 70 լարի (22 դոլար)
Կուպե ` 142 լարի (45 դոլար)
Ննջավագոն` 192.65 լարի ( 61 դոլար)
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում