ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը, որը վերաբերում է գերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձնելուն։
Փաշինյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այդ հարցի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի համար», գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև արդյունավետ է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբղում։
«Մեզ համար դա արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հիշեցրել է, որ ընթացքի մեջ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։
Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։
PanARMENIAN.Net
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024