Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Ռազմական ավարի պուրակները» նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ. ԵՄ գլխավոր խոսնակ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Լուրերի» խնդրանքով անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «պուրակին»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ:

«Վերջին շրջանի պատմությանն անդրադառնալիս պետությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդկային արժանապատվության ու բարիդրացիական հարաբերություններին և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն ձգտեն նպաստել հաշտեցմանը: Հենց սա են հատկապես ակնկալում միջազգային հանրությունը և Եվրամիությունը:

«Ռազմական ավարների պուրակները» նողկալի են, անհամատեղելի հաշտեցման հետ և խոչընդոտում են ապագա համագործակցությանը»,- նշել է Պիտեր Ստանոն:

Հեղինակ`Մարի Կոստանյան

https://www.1lurer.am/

Spread the love