Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Ռեստարտ» հիմնադրամն իր համայնքային զարգացման ծրագրի շրջանակում Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցում իրականացրեց ծառատունկ

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամն իր համայնքային զարգացման ծրագրի շրջանակում Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցում իրականացրեց ծառատունկ։ Դպրոցի բակում տեղադրվեցին նոր նստարաններ և աղբամաններ:

Ընդհանուր առմամբ տնկվել են տարբեր տեսակի 30 ծառեր և թփեր։ Տեղադրվել է 8 նստարան և չորս աղբաման։Հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանն ու դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը դպրոցին փոխանցվող գույքի մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո զրուցեցին դպրոցի ընդհանուր խնդիրներից։ Տնօրենի փոխանցմամբ՝ դրանք հիմնականում նյութատեխնիկական բնույթի են։ Դպրոցն ունի վերանորոգման, կահույքի և տեխնիկայի կարիք։

Spread the love