Համաձայն նոր օրենքի ուսանողը իրավունք ունի ստանալ կրթաթոշակ, ուսանողական նպաստ կամ այլ ձևով ֆինանսական աջակցություն։
Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակ կարող են ստանալ միայն լրիվ բեռնվածությամբ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է պետության կողմից կրթաթոշակ ստանալու հնարավորությունից: Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակը ուսանողը ստանում է եթե լրիվ ուսումնական բեռնվածությունը կրեդիտային գումարի 100%-ը, տարեկան լրիվ ուսումնական բեռնվածության կրեդիտների գումարային թիվը 100 տոկոս է։
Ուսանողին ուսման վարձի փոխհատուցումը նպաստի ձևով կլինի է երկու ձևով առաջին պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, երկրորդ ուսանողական նպաստը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, իսկ ուսանողական ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար ֆինանսական աջակցություն տրվում է լավագույն ուսանողներին։ Պետական կրթաթոշակի ենթակա կրթական ծրագրերի դիմորդների փոխհատուցումը կատարվելու է մրցույթի մասնակիցների առավելագույն միավորների հիման վրա։ Գերակա է ճանաչվում դիմորդի գիտելիքը, որին տրվելու է հնարավորություն ընտրելու իր բուհը և ֆինանսավորումն ուղղել ամենաբարձր միավորներ ստացած ուսանողին։
Ավելին նա կարող է ծանոթանալ բուհի կանոնադրության եւ այլ իրավական ակտերին, ստանալ ակադեմիական արձակուրդ մինչեւ մեկ տարի ժամկետով։ Բուհը ազատ է որոշելու որոշակի կրթական ծրագրով իր ընդունելության և ավարտի ժամկետները։ Կրթական ծրագրերը կարող են լինել լրիվ և մասնակի բեռնվածությամբ։ Սա հնարավորություն կտա ուսանողներին կրթությանը զուգահեռ աշխատել, զբաղվել գիտական հետազոտություններով, իրենց փորձը բերել կրթության ոլորտ։
Ուսանողը կարող է տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում։ Ուսանողին հնարավորություն է ընձեռնվում տեղափոխվել մեկ այլ բուհ նույնիսկ օտարերկրյա բուհ սովորելու կամ այլ կրթական ծրագրերին մասնակցելու համար, նաև նա կարող է ստանալ բարոյական կամ նյութական խրախուսանք բուհի կողմից։ Այսուհետ ուսանողը կարող է մասնակցել բուհի կառավարման մարմինների աշխատանքներին։ Բուհը ուսանողին չի կարող հեռացնել երբ նա գտնվում ակադեմիական արձակուրդում։
Ուսանողն իրավունք ունի բողոքարկելու բուհի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները:
Ուսանողական խորհուրդը իր բնույթով ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Նա իր գործունեությունն իրականացնում է կամավորության սկզբունքով։ Խորհրդի պարտականությունն է կազմակերպել ուսանողական գիտաժողովներ սեմինարների եւ գիտահետազոտական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ, նպաստել գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը, խրախուսել ու սատարել ուսանողներին հետազոտական աշխատանքներում և աջակցել դրանց հրապարակմանը։ Ուսանողական խորհրդի ֆինանսավորման չափը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը, բայց չպետք է գերազանցի ուսանողների ուսման վարձերից գոյացած բյուջեի առնվազն 0.2 տոկոսի չափը։
Նյութը պատրաստեց Միքայել Փամբուխչյանը
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում