ՀՀ Ազգային Ժողովը 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Նոր օրենքը բուհի կառավարման մարմիններ սահմանվում ենկառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդ), ակադեմիական խորհուրդը (գիտական խորհուրդ), կառավարման գործադիր մարմինը ռեկտորը (տնօրեն, պետ): Բուհերում լինելու է գիտական կազմակերպությունը գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեություն է ծավալելու, որն էլ համակարգելու է գիտական խորհուրդը: Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով։ Այն բաղկացած է լինելու 8 անդամից, որից 4-ին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը կազմակերպության ներկայացուցիչներից, 2-ին առաջադրելու են համապատասխան ոլորտի լիազոր մարմինը կախված ուղղությունից, 1 լիազոր մարմնի ղեկավարը իր ներկայացուցիչներից և 1 հոգի էլ առաջադրելու է ԳԱԱ-ն։ Ակադեմիական խորհուրդը հանդիսանում է բուհի ուսումնամեթոդական, գիտահետազոտական եւ գիտատեխնիկական գործունեության կառավարման մարմին, որի գործունեության տարին սահմանված է 5 տարի։ Խորհուրդի անդամների թիվը հաստատում է բուհի կանոնադրությամբ։ Ակադեմիական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը ակադեմիական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետի ղեկավարները, ակադեմիական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողական համակազմի ներկայացուցիչներ (կազմում են ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի 25%-ը) ու ընտրովի այլ անդամներ` բուհի կանոնադրությանը համապատասխան:
Փոփոխվել է ԲՈՒՀ-երի ղեկավար մարմինների ընտրության, պաշտոնավարման և լիազորությունների դադարեցման պայմանները։ Բուհի ռեկտոր կարող է ընտրվել (նշանակվել) այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության փորձ։ Ռեկտորի տարիքը սահմանվել է մինչև 65 տարին և նա կարող է պաշտոնավարել մինչև իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան 70 տարին լրանալը։ Երկու կամ ավել բուհեր կկարողանան միասին իրականացնել միասնական կրթական ծրագիր։ Ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան (բակալավր, մագիստրոս, դոկտորական) համակարգ։
Ուսանողը իրավունք կունենա իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը, զբաղվել հետազոտություններով և ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը։ Կարող է բացի իր ընտրած կրթական ծրագրի ուսումնական մոդուլներից գրանցվելու ուսումնական ցանկացած այլ մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բուհում։
Ավելին, օրենքով ընդլայնվում է ուսանողական նախաձեռնությունների ու գործունեությունը, որն էլ կնպաստի ուսանողական ինքնակառավարման մարմինների բազմազանությանը։ Ուսանողները իրավունք կունենան ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ և հանդես գալ ուսանողական նախաձեռնություններով։ Ավելին, նրանք իրավունք կունենան իրականացրել fundraising, որի արդյունքում հավաքված գումարը կուղվի իրենց կարիքների և միջոցառումների իրականացման համար։
Նյութը պատրաստեց Միքայել Փամբուխչյանը
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում