Մարդկության պատմության մեջ խաղաղության համար մղվող պայքարը և հավիտենական խաղաղության ծրագրերի մշակումը եղել և մնում են հասարակության հիմնական խնդիրներից։ Չնայած նրան, որ պարբերաբար որոշ մարդիկ փորձում են
արդարացնել ու ապացուցել պատերազմների անխուսափելիությունը, յուրաքանչյուրիս էլ հայտնի է, որ ցանկացած, այդ թվում՝ ամենափոքր պատերազմը, իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկային հասարակության զարգացման, նրանց հոգեբանության ու սովորությունների վրա, բերում է մարդկային անհաշվելի կորուստների ու նրանց իրավունքների խախտումների։ Թեև միջազգային կոնվենցիաներով մի շարք նորմեր են սահմանված, ըստ որոնց` սահմանվում են պատերազմներ վարելու կանոնները, արգելվում են պատերազմ մղելու առավել դաժան միջոցները, արգելվում է խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը, այնուամենայնիվ, այս նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը միանշանակ ուժեղացման կարիք ունի։
Ներկայումս կարծես թե աշխարհում պատերազմների թիվը հասցված է նվազագույնի՝ ի շնորհիվ պատմական բավականին երկար ժամանակահատվածում ձևավորված միջազգային իրավունքի սկզբունքների։ Միջազգային իրավունքի հիմնական և բոլոր պետությունների համար պարտադիր սկզբունքներից է պետության կողմից ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքը։ Այս սկզբունքը սահմանումը կարևոր նախադեպ էր, որը միտված էր երկրների միջև հնարավորինս խաղաղության հաստատմանը։ Մինչ այս սկզբունքի ամրագրումը միջազգային իրավունքում գործում էր պետության պատերազմի իրավունքը (jus ad bellum), որի համաձայն՝ յուրաքանչյուր պետություն կարող էր այլ պետության դեմ պատերազմ
սկսել ցանկացած վեճի դեպքում։ 1928 թ․ օգոստոսի 27-ի Փարիզի պայմանագիրը առաջին բազմակողմ միջազգային պայմանագիրն էր, որը չնայած իր դրույթների անկատարությանը, բովանդակում էր ագրեսիվ պատերազմի արգելքը1։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ առաջին անգամ պատմության մեջ, ստեղծվել էր միջազգային խաղաղության պահպանման համընդհանուր միջազգային կազմակերպությունը՝ Ազգերի լիգան, որը թեև չկարողացավ հասնել իր նպատակին, այնուամենայնիվ մեծ քայլ էր դեպի համաշխարհային խաղաղության հաստատում։ Հետագայում միջազգային հարթակներում ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք դատապարտում են խաղաղությունն ու անվտանգությունը վտանգի տակ դնող ցանկացած ագրեսիա կամ զինված ուժի գործադրում։
1945թ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմնադրվում է ՄԱԿ-ը, որի առաջնային նպատակն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր
իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը2: Ներկայումս ՄԱԿ-ի Կանոնադրությունը նախատեսում է զինված ուժերի գործադրման հնարավորությունը միայն այն դեպքում, եթե վերջինս անհրաժեշտ է միջազգային խաղաղությունն ու
անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար կամ ինքնապաշտպանության նպատակներով3։ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը սահմանում է նաև, որ բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:
Այնուամենայնիվ, որքան էլ զինված հակամարտությունները դատապարտող միջազգային փաստաթղթեր ընդունվեն, բացարձակ խաղաղության հասնելը շատ
- Վ․ Քոչարյան, «Միջազգային իրավունք», Երևան, 2002թ․, էջ 86
- ՄԱԿ Կանոնադրություն, հոդված 1 | ՄԱԿ Կանոնադրություն, հոդված 42, 51 https://www.un.am/res/UN%20Treaties/Charter_arm_unicode.pdf
Մերի Բատիկյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն