2018 թվականին Դի-Վի-Վի ինթերնեյշնլի Հայաստանի մասնաճյուղի,
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի եւ Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի կողմից պատրաստվել է «Մեծահասակների կրթությունը եվ ուսումնառությունը Հայաստանում» ուսումնական նյութերի ժողովածուն։
Ժողովածուն նվիրված է մեծահասակների կրթության արդի հիմնախնդիրներին, ինչպես նաեւ դասավանդման մեթոդաբանական, արժեքաբանական եւ կիրառական հարցերին: Ժողովածուն հասցեագրված է գիտակրթական գործընթացներում ներգրավվածներին, կրթության վարչարարության մասնագետներին եւ մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այս ժողավծուում նաև առանձին անդրադարձ է կատարվել առցանց հարթակների կիրառմամբ կրթություն ստանալու հնարավորությունների մասին։
Մանսավորապես նշվում է , որ տեխնոլոգիահեն արդյունաբերությունը աշխարհում ամենահեռանկարային եւ ամենաարագ զարգացողներից մեկն է: Բնական է որ զարգացման գործընթացին զուգահեռ՝ մեծանում են տարբեր ոլորտների մասնագետների թվային գրագիտության նկատմամբ պահանջները: Բացի դրանից՝ մինչոլորտային նոր ճյուղերի ի հայտ գալը անհրաժեշտություն է ստեղծում նոր մասնագիտությունների:
Հայաստանի տեխնոլոգիական շուկայում հայկական սփյուռքի գործոնը շատ արդիական է: Ներդրումների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից` երկրներ, որտեղ Հայաստանն ունի ազդեցիկ սփյուռք: Հայաստանում ստեղծվող տեխնոլոգիական արտադրանքի եւ ծառայությունների մեծամասնությունն արտահանվում է, այդ պատճառով վերոհիշյալ երկրներում տվյալ ապրանքների պահանջարկը ուղղակիորեն ազդում է Հայաստանի տեխնոլոգիական շուկայի վրա: Այդ պատճառով արդիական են նոր մասնագիտությունների զարգացումը եւ եղած մասնագետների վերապատրաստումը:
Ժողովածուում նշվում է, որ մինչ գիտելիքների արդիականացման գործընթացի մեկնարկը հարկ է ընտրել առավել նպատակային ցանցային ուսուցման մոդելը
Առկա հեռահար ուսուցման ցանցերը հիմնվում են հետեւյալ մոդելների վրա.
Առաջին մոդել՝
էքստեռնատ տեսակի կրթություն՝ կողմնորոշված դպրոցական եւ համալսարանական պահանջներին ու նախատեսված հաճախող ուսանողների համար, որոնք որոշ պատճառներով չեն կարողանում հաճախել առկա ուսումնական հաստատություններ:
Երկրորդ մոդել՝
Բաց համալսարանի հիմքով կրթություն: Կրթա-կան ամբողջական համակարգ է ուսանողների համար, որոնք սովորում են ոչ միայն առկա, այլ նաեւ հեռակա կամ հեռահար, այսինքն՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքի վրա,ներառյալ հեռահաղորդակցման, լրացուցիչ եւ ընդլայնված իրականության տեխնոլոգիաները: Նման ծրագրերը օգտագործվում են նաեւ տարատեսակ կրթական արտոնագրված վկայականների ստացման համար:
Երրորդ մոդել՝
Կրթություն՝ հիմնված մի քանի ուսումնական հաստատությունների համագործակցության վրա: Նրանք նախատեսում են հեռահար ուսուցման միասնական ծրագրերի համատեղ պատրաստում տարբեր ուսումնական հաստատությունների առաջատար առարկաների համար: Հեռահար ուսուցման ծրագրերի պատրաստման նման համագործակցությունը թույլ է տալիս դրանք դարձնել ավելի որակյալ եւ ֆինանսապես արդյունավետ: Ծրագրի երկարաժամկետ նպանակը՝ հնարավորություն տալ յուրաքանչյուր անհատի առանց լքելու իր երկրի սահմանները ու անգամ բնակավայրը ստանալու մրցունակ գիտելիքներ ու հմտություններ:
Չորրորդ մոդել՝
Ինքնավար կրթական հաստատություններ, որոնք հատուկ ստեղծվել են բաց հեռահար ուսուցում իրականացնելու նպատակով, որոնց ուսանողները կարող են ստանալ կրթություն տարբեր ուղղություններով: Նրանք մասնագիտանում են մուլտիմեդիայի կուրսեր ստեղծելու մեջ: Կրթությունը ամբողջությամբ ֆինանսավորվում է կազմակերպությունների եւ ընկերությունների կողմից, որոնք աշխատում են ունկնդիրների հետ:
«Մեծահասակների կրթությունը եվ ուսումնառությունը Հայաստանում» ուսումնական նյութերի ժողովածուի ամբողջական և ծավալուն տարբերակը կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝ http://publishing.ysu.am/hy/1532942820
Ռոզա Սահակյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն