
«Ընկերնե՛ր, այս գրառմամբ տեղեկացնում եմ, որ ս․թ․ հունվարի 20-ին նշանակվել է «աղբի» գործով հերթական դատական նիստը։ Վերջին անգամ դատական նիստ էր նշանակվել նախորդ տարվա սեպտեմբեր ամսին։ Դատական նիստերը նշանակվում են նույն տրամաբանությամբ՝ ձգձվելով, չհիմնավորված հետաձգումներով և երկարատև ընդմիջումներով։ Իսկ այդ ժամանակահատվածում դեռևս գործում է մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի կիրառումը, ինչը էականորեն ազդում է մեր կյանքի բնականոն ընթացքի վրա։ Այս պայմաններում արդեն 2-րդ տարին է, ինչ մենք բախվում ենք իրավապահ համակարգի անգործությանը և արդարադատություն իրականացնող մարմինների խնդրահարույց գործելաոճին, որի արդյունքում տևական ժամանակ է, ինչ սահմանափակված են մեր իրավունքները։Մենք դատապարտում ենք դատաիրավական համակարգի, իրավապահ մարմինների անգործությունը և ընտրողական վերաբերմունքը։ Ընդգծում ենք՝ Ռեստարտ համայնքի ներկայացուցիչների խորին համոզմունք է, որ ատելության խոսքը՝ մասնավորապես սեռական բնույթի հայհոյանքները, տեղ չունեն հայ հասարակության մեջ, և վաղ թե ուշ դա գիտակցելու են բոլորը, իսկ այս ընթացքում մենք շարունակելու ենք ապրել և գործել մեր սկզբունքների և արժեքների համաձայն, պաշտպանելու ենք մեր և մեր հարազատների արժանապատվությունը և նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։
Հարգանքով՝ Դավիթ, Գարիկ, Արամայիս, Յուրի, Հրաչյա, Դավիթ»
Գարիկ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման