
Հայ պատանիներն ու երիտասարդները շատ շուտով հնարավորություն կունենան մասնագիտանալ դրոնների և ռոբոտների արտադրության ոլորտում։ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը չինական DJI դրոնաշինական ընկերության հետ համագործակցություն է սկսկել՝ կրթական նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու նպատակով։ Հիմնադրամի DRONE EDULAB կրթական ծրագրի մեկնարկը կազդարարվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այն ունենալու է երկու կրթական բաղադրիչ, որոնք հայաֆիկացվելու են։
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամն այժմ բանակցում է ոլորտի մասնագետների հետ, որոնք ծրագիրի ընթացքում պետք է դասավանդեն ուսանողներին։ Հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանի խոսքով՝ իրենք ցանկանում են այս նոր կրթական ծրագրերը հասնելի դարձնել շատերին։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում