«Քաղաքացիական – երիտասարդական մարզային հարթակ» ծրագրի Շիրակի մարզի մասնակիցները իրականցրել են հետազոտական աշխատանք Շիրակի Պետական Համալսարանի դասախոսների շրջանակներում իրենց հուզող մի շարք հարցերի վերաբերյալ: Հետազոտական աշխատանքին մասնակցել է 4 դասախոս: Հարցազրույցներից ստացված պատասխաններով կազմվել է հետազոտական աշխատանք: Իրականցրած հետազոտության արդյունքներն ու թիմային վերլուծությունները ներկայացված են ստորև:
- Հեռավար կրթության դրական կողմերը
- Ամենաթանկ ռեսուրսի՝ ժամանակի խնայում և ավելի ռացիոնալ կիրառում
- Ֆինանսական ռեսուրսների խնայում,
- Առողջության պահպանում և ինքնավստահության զգացողություն,
- Հեռավար ուսուցումը թույլ է տալիս սովորել և ստանալ դիպլոմ բարձրակարգ բուհերում՝ չհեռանալով հիմնական բնակության վայրից,
- Հեռավար ուսուցման ներդրման շնորհիվ սահմանափակ տեղաշարժման հնարավորություններ ունեցող և հաշմանդամ անձանց համար ճանապարհ է բացվում դեպի բարձրագույն կրթություն (այդ թվում՝ արտասահմանյան բուհերում և գիտական կենտրոններում ), ինչը բոլոր զարգացած երկրների սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։
Առաջադրվածգործոններիհամադրումըթույլէտալիսնորովիիմաստավորելևգնահատելհեռավարուսուցմանպոտենցիալհնարավորությունները։Դասախոսները գիտակցում են ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական գործընթացում։ Հեռավար ուսուցման դեպքում ուսուցանողը և ուսուցանվողը՝
- Իրենք են ընտրում հարմար ուսուցման ժամանակը,
- Հնարավորություն է ընձեռնվում կենտրոնանալ ուսումնական նյութի որոշակի մասերի վրա,
- Ուսանողին հնարավորություն է ընձեռնվում ամեն օր ստուգել իր գիտելիքները,
- Մեծանում է ուսանող-դասխոս համագործակցության շրջանակը,
- Ավելի արագ է ստացվում անհրաժեշտ տեղեկատվությունը:
2.Խնդիրներ ,որոնք առաջացել են դասապրոցեսում՝ հեռավար կրթության ուսուցման ընթացքում:
Տեխնիկական սահմանափակ հնարավորությունների և մոդեմների դանդաղ աշխատանքի պատճառով ձայնը, պատկերը և գրաֆիկան հաճախ ուշացումով են տեղ հասնում, թեպետ համապատասխան տեխնոլոգիաներն անընդհատ բարելավվում են:
Կարող են լինել հեռահաղորդակցման խնդիրներ թույլ վերահսկելի է, հնարավոր են կեղծ հարաբերություններ:
3 Պե՞տք է արդյոք կատարել վարձի մասնակի կրճատում, եթե համալսարանում սովորող ուսանողը առկա ուսուցման ընթացքում վճարում է նաև համալսարանական ծախսերի համար (ջեռուցում,պետական տարածք, պետական գույք), իսկ հեռավար կրթության պայմաններում դուրս են գալիս որոշակի ծախսեր:.
Դասախոսների կարծիքով առավել նպատակահարմար կլինի այդ խնայողությունները ուղղել տեխնիկական խնդիրներ ունեցող մասնագետների և սովորողների խնդիրները կարգավորելուն և որակյալ պրակտիկայի հաստատությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուն։ Երկրորդ կարևոր հանգամանքը ուսանողների մրցակցային կրթության ապահովումն է, որը կարելի է խթանել նաև բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին, անվճար համակարգի ուսանողներին զուգահեռ կրթաթոշակ տրամադրելով։
Որպես ինստիտուցիոնալ կառույց, ունի այլ ստորաբաժանումներ ևս, որոնք կրթական գործընթացների պլանավորող, վերահսկող և քաղաքականություն մշակող օղակներ են: Նաև` ուսանողի և պրոֆեսորադասախոսական կազմի, այլ աշխատակիցների միջև տարաբնույթ հարաբերություններ է կարգավորում որպես համակարգ: Այսինքն, այն գործող համակարգ է և այդ սահմանված վարձավճարը չի ամփոփում այն բոլոր ծախսած ռեսուրսների հանրագումարը, որն իրականում ներդրվում է գործընթացի կազմակերպման և իրականացման համար: /Օրինակ` այլ տարածաշրջաններում այն ավելի թանկ է, քան մեր բուհ-ում/: Այլ բան է, երբ տնտեսական ճգնաժամի պայմաններում ատոնությունների այլ մեխանիզմներ մշակվեն և գործի դրվեն:
4.Արդյոք հեռավար կրթությունը բարդացրել է քննությունների անցկացումը
Դասախոսների մի մասը կարծում է , որ ո՛չ, քննությունների անցկացումը չի բարդացել։ Ընդհամենը մասնագետից պահանջում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի հմտություն;
Իսկ մյուս մասի կարծիքով `համաձայն դասական կրթական տարբերակի` այո, սակայն կարելի է գտնել գնահատման այլ մեթոդներ և հանձնարարականների տարբերակներ, որոնք ավելի լայն հնարավորություններ են ստեղծում թե օբյեկտիվ գնահատման, թե քննությունը զուտ գնահատման ձևից, նաև սովորեցնելու գործընթացի վերածելու ընկալումը:
5.Նորարական մեթոդներ ,որոնցով կարելի է առկա կրթական համակարգը բարելավել:
Կատարված հետազոտության արդյունքում առանձնացվել են հետևյալ մեթոդները`
ա)Ուսումնահերթափոխային տեխնոլոգիա. պարապմունքներ անցկացնելու համար դասախոսներն այցելում են ուսումնական կենտրոններ: Դա կբարձրացնի ուսանողների տեղեկացվածության մակարդակը և կզինի մասնագիտական արդի գործիքակազմով։ բ)Ապահովել առավելագույն ինտերակտիվություն սովորողների և դասախոսների միջև, հնարավորություն ընձեռել խմբակային ուսուցման համար։ գ)Իրականացնել հետադարձ կապ։ դ)Ստեղծել մոտիվացիա և պահպանել այն, ե)Ապահովել ծրագրերի բովանդակային մոդուլների ընտրություն՝ սովորողը հնարավորություն կունենա իր հայեցողությամբ կամ դասախոսի առաջարկությամբ ընտրելու ցանկացած մոդուլ՝ իր պատրաստվածության մակարդակին համապատասխան։
Հեռավարուսուցմանարդյունավետությանհամարառաջարկվում են նաևհետևյալմիջոցներըևհնարները
- ցանցային ուսումնական ձեռնարկներ
- համակարգչային ուսուցման համակաարգ
- աուդիո ուսումնատեղեկատվական նյութեր
- վիդոո ուսումնատեղեկատվական նյութեր
- էլեկտրոնային գրադարաններ
- տեղեկատվական համակարգի վրա հիմնված ուսուցման միջոցներ
- վիրտուալ իրականության հիմքի վրա ուսուցման միջոցներ
Հեռավարուսուցմանուսումնամեթոդականապահովումնիրականացվումէէլեկտրոնայինուսումնամեթոդականհամալիրներիմիջոցով, որոնքներառումեն՝
- յուրաքաանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և հաստատության կողմից հաստատված ժամանակացույց և կատարման հաջորդականություն,
- ուսումնական պլան,
- առարկայական ծրագրեր,
- ուսանողի ահատական ուսումնական պլան,
- թեստային առաջադրանքներ,
- ուսումնական դասընթացի ուսումնասիրման մեթոդական հանձնարարականներ, տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ,
- ինքնաստուգում և ընթացիկ ստուգում կազմակերպելու թեստեր,
- ուսումնական (ուսուցողական, դիդակտիկ) ձեռնարկներ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն