
Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության 13 երկրի Արտաքին գործերի նախարարների նամակում:
«Մենք Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում ստեղծել աջակցության մեխանիզմ, ինչպիսին արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար: Մենք պետք է դյուրացնենք կորոնավիրուսի պատվաստանյութերի ձեռքբերումը Արևելյան գործընկերության երկրների համար»,- ասված է նամակում:
Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:
https://www.1in.am/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման