Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Թույլ չենք տա ուսանողներին մանիպուլացնել, ինչպես դա եղել է նախկինում. ՇՊՀ ՈՒԽ Նախագահ Գևորգ Ղուկասյան

Հարգելի՛ Ուսանողներ —
Որպես ՀՀ մարզային ամենամեծ համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ՝ հայտարարում եմ, որ
ես և իմ գործընկերները թույլ չենք տալու, որ ՇՊՀ-ում արմատավորված Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը խարխլող ուժերը Շիրակի պետական համալսարանի ուսանողներին ներքաշեն քաղաքական գործընթացների մեջ։
ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ-ում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով և ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։
Թույլ չենք տա ուսանողներին մանիպուլացնել, ինչպես դա եղել է նախկինում։ Մենք հույժ հետևողական ենք լինելու։

Վերջ։

————————————

Կոչ ենք անում բոլոր բուհերի ուսանողներին չտրվել որևէ քաղաքական ուժի սադրանքների մեր պետության համար այս որոշիչ և ճգնաժամային իրադրության մեջ։

Մենք վստահորեն մեր համար ամրագրել ենք միասնականության և հասարակության անբաժանելիության սկզբունքը՝ որպես Հայաստանի լուսավոր ապագայի և կայունության երաշխիք։ Ժողովրդի պառակտման և հասարակության բևեռացման ցանկացած փորձ խստագույնս դատապարտվելու է մեր կողմից։

———————————————————

#ՀԱՎԵՐԺ_ՓԱՌՔ
#Մեր_բոլոր_նահատակված_հերոսներին
#ՀԱՎԵՐԺ_ՓԱՌՔ

#ՇՊՀ_ՈՒսանողական_Խորհուրդ

Spread the love