Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ադամ Շիֆը կոչ է անում կատարել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկող օրենքի պահանջը

Հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ «Հետախուզության թույլտվության մասին» ԱՄՆ օրենքը (IAA) պարունակում է ձեւակերպում, որը երկրի Ազգային հետախուզության տնօրենից համապատասխան գնահատական է պահանջում՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ առկա լարվածության հետ, «ինչն առնչվում է նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ վերջերս իրականացված ագրեսիային»: Այդ օրենքը, ըստ կոնգրեսականի, ներառված է FY2021 Համապարփակ (Omnibus) ֆինանսավորման օրենսդրական փաթեթում:

«Ադրբեջանական հարձակման հենց սկզբից Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը հերոսաբար պաշտպանում էին իրենց հայրենիքը Ադրբեջանից եւ Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա վարձկաններից: Հարձակման ենթարկված ժողովուրդը կրեց անօդաչու սարքերի ավերիչ հարվածներն ու ենթարկվեց ադրբեջանական զինուժի գազանություններին:

Այդ աղետը հնարավոր կլիներ կանխել, եթե Միացյալ Նահանգները առաջնորդություն ցուցաբերեր եւ դադարեցներ այն քաղաքականությունը, որը հարևան երկրին մահացու հարվածներ հասցնող Ադրբեջանին ու Թուրքիային թույլ են տվել հավատալ, թե կարող են գործել անպատիժ կերպով»,- ասել է Շիֆը:

Ըստ կոնգրեսականի, վերը նշված օրենքում (IAA) առկա ձեւակերպումները թույլ են տալիս Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հայաստանի եւ Արցախի դեմ գործած հարձակումների համար: «Եվ ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի մեր քաղաքականության վերագնահատմանը, այդ թվում՝ Ազատության աջակցման մասին օրենքի 907 հոդվածի պահանջների կատարմանը, ըստ որի, պետք է դադարեցվի Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը»,- ասել է Շիֆը:

https://www.1in.am/

Spread the love