Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Վերջին 4 օրերին ստացել եմ ՇՊՀ ՀԽ անդամներից 3 հոգու դիմումներն այն մասին, որ դադարեցնում են իրենց լիազորությունները ՀԽ կազմում․ Լևոն Բարսեղյան

Հանրային իրազեկում


Վերջին 4 օրերին ես, որպես ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ստացել եմ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից 3 հոգու դիմումներն այն մասին, որ դադարեցնում են իրենց լիազորությունները ՀԽ կազմում: Այդ մասին ինձ իրազեկել են ՀԽ քարտուղար Կարեն Ավագյանը, ՀԽ անդամներ Սեյրան Մարտիրոսյանը եւ Սուրեն Մանուկյանը: Այդպիսով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը դառնում է 11, կանոնադրությամբ նախատեսված 24-ի փոխարեն: Ավելի վաղ իրենց լիազորությունները դադարեցնելու դիմումներ էին ներկայացրել ՀԽ 4 անդամ, կանոնադրությամբ նախատեսված կարգով դադարել էին 5 նախկին ուսանողների լիազորությունները եւ մեկ անդամի լիազորություն դադարեցրել էր հոգաբարձուների խորհուրդը:


Նախընթաց զարգացումների մասին ես տեղեկացրել էր ՀՀ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին՝ հընթացս եւ պարբերաբար, նկարագրելով ՇՊՀ ՀԽ անդամների թվի նվազման հետ կապված մարտահրավերները: Ցավոք ոչ մինչեւ պատերազմի մեկնարկը եւ ոչ էլ մինչ օրս ՀՀ կառավարությունը չլրացրեց ՀԽ թափուր տեղերը իր նշանակելիք անդամներով: Այժմ, ըստ ՇՊՀ կանոնադարության իմ ընկալումների, ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը անգործունակ է այս թվակազմով:


Չունենալով ՇՊՀ կանոնադրության եւ ՀՀ օրենսդրության մեկնաբանության իրավասություն, այսօր էլեկտրոնային նամակով դիմել եմ ՀՀ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին, խնդրելով՝ պարզել ՇՊՀ մնացած 11 անդամների իրավազորությունը կամ իրավունակությունը որպես հոգաբարձուների խորհուրդ կամ խորդրդի անդամներ, եւ/կամ դադարեցնել կամ կասեցնել ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, ձեւավորելով նոր խորհուրդ, կամ գտնելով օրինական եւ ողջամիտ այլ լուծումներ:


Նամակս եզրափակվում է հետեւյալ պարբերությամբ. «Պարտավոր եմ հիշեցնել, որ Շիրակի պետական համալսարանը, տասնամյակների կուտակած իր խնդիրներով հանդերձ, մնում է Շիրակի մարզի կարեւորագույն ուսումնական հաստատություններից մեկը եւ հիմնադրի՝ պետության, ու մտավորականության պարտքն է հոգ տանել այդ համալսարանի զարգացման մասին»:
Շնորհակալություն եմ հայտնում ՇՊՀ իրենց լիազորությունները դադարեցրած եւ գործող անդամներին, անվարձահատույց եւ նվիրական աշխատանքի համար:


Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Spread the love