
Ընտրվեցի ՀՀ ամենամեծ մարզային համալսարանի՝ ՇՊՀ-ի Ուսանողական Խորհրդի Նախագահ։
Սիրելի՛ ուսանողներ, ընկերներ, բարեկամներ —
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաղանդավոր ուսանողներին, ովքեր հավատացին արդարությանը և վերականգնեցին այն երկարատև և անկոտրում պայքարով։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին այս ընթացքում՝ արդարության և ճշմարտության համար մղվող պայքարում։
Ուզում եմ առանձին մեծ շնորհակալություն հայտնել «Ռեստարտ Գյումրի» և «Ռեստարտ» նախաձեռնությունների իմ ընկերներին, այս ճանապարհը միասին անցնելու, ազնվության և ընկերության համար։
Ամեն ինչ նոր է սկսվում։
Ճշմարտությունն ու արդարությունը միշտ հաղթում են։ Միշտ!
Իմ գործունեության ընթացքում, որպես ՇՊՀ-ի ՈՒԽ Նախագահ, արվելու է ամեն ինչ հանուն Ուսանողական խորհուրդ ինստիտուտի կայացման և համալսարանում ուսանողական կյանքի ակտիվացման, համալսարանում ակադեմիական մթնոլորտի առողջացման, ուսանողների քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության բարձրացման, ժողովրդավարական արժքերների, սկզբունքերի տարածման ու պահպանության համար։ Չի՛ հանդուրժվելու սուտը, չի՛ հանդուրժվելու կեղծիքը:
ՇՊՀ-ում իրականացվելու են արագ և ռեալ ռեֆորմներ։
Պարզ ճակատով և բարձր լեգիտիմությամբ
Հայտարարում եմ, որ մեզ համար չկան ավտորիտետներ, իդեալներ և կուռքեր․ մենք անկաշկանդ ենք և անկախ, ազնիվ և անտարակույս սա է մեր հաղթանակի ամենագլխավոր գրավականը։ ՇՊՀ-ի ՈւԽ֊ն այսօր Հայաստանում գործող ամենալեգիտիմ ուսանողական ինքնավար կառույցն է։
Շնորհակալ եմ վստահության համար !!!
Ջերմորեն շնորհավորում եմ գործընկերոջս Իյոլանտա Խաչատրյանին ՇՊՀ ՈՒԽ Փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ ու կայուն համագործակցություն։
Մոտ օրերս ամենայն մանրամասնությամբ կանդրադառնամ ՇՊՀ Ուսանողական խորհրդի և ՇՊՀ ուսանողության առաջիկա անելիքներին և գործունեությանը՝ ներկայացնելով իմ գործունեության աշխատանքային պլանը։
Մոտ օրերս նաև իմ կողմից կլինեն նշանակումներ համապատասխան ՇՊՀ ՈՒԽ Կանոնադրության դրույթների /ՈՒԽ քարտուղար, ֆակուլտետային նախագահներ և այլն/, ինչպես նաև առաջիկայում կհայտարարվի ՇՊՀ ՀԽ և ՇՊՀ ԳԽ ուսանողական ներկայացուցիչների ընտրությունների մասին, որոնց վերաբերյալ ևս հանդես կգամ առանձին հայտարարությամբ։
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Շիրակի Պետական Համալսարանի
Ուսանողական Խորհրդի Նախագահ
Գևորգ Ղուկասյան

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության