Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՇՊՀ նոր ՈՒսանողական խորհրդի Ընդհանուր ժողովը տեղեկացնում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ —
ՇՊՀ նոր ՈՒսանողական խորհրդի Ընդհանուր ժողովը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ Ընդհանուր Ժողովի նիստ։
Ընդհանուր ժողովի օրակարգային հարցերն էին՝

Քննարկում գալիք անելիքների վերաբերյալ

ՇՊՀ ՈՒԽ Ընտրական հանձնաժողովի ձևավորում․
/Ընտրական հանձնաժողովը կրում է ժամանակավոր բնույթ։Ընտրական հանձնաժողովի անդամները պատասխանատու են գալիք ընտրությունների կազմակերպման, թեկնածուների առաջադրման հաստատման, ընտրությունների բաց, թափանցիկ, մրցակցային անցկացման, ձայների հաշվարկի և ընտրություններից հետո ընտրությունների անցկացման վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գալու համար։

ՇՊՀ ՈՒԽ նախագահական ընտրությունների՝ նախագահի և փոխնախագահի թեկնածուների առաջադրում․
Նիստի ընթացքում ներկայացվել է ՈՒԽ նախագահի և փոխնախագահի թեկնածություն առաջադրելու ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ կանոնադրական չափորոշիչների և կարգի մասին, ինչպես նաև ժամանակավոր Ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգի և գործառույթների մասին, որից հետո ինքնառաջադրման սկզբունքով ձևավորվել է 3 ուսանողից բաղկացած ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ ժամանակավոր Ընտրական հանձնաժողով։
Ընտրական հանձնաժողովի անդամներն են՝
Բուրաստան Հովհաննիսյան- Սոց․ գիտությունների և իրավունքի ֆակուլտետ 4-րդ կուրս
Մարիամ Դարբինյան- Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ 2-րդ կուրս
Ալվարդ Գալստյան- Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ 3-րդ կուրս
———————————————
Ընդհանուր ժողովի ընթացքում /երկրորդ օրակարգային կետի համաձայն/ ձևավորված ժամանակավոր ընտրական հանձնաժողովին ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող խմբի ուսանողները, /ըստ ՇՊՀ ՈՒԽ կանոնադրության 6-րդ դրույթի 6․8 ենթադրույթի/ առաջադրել են ՇՊՀ ՈՒԽ նախագահի և փոխնախագահի թեկնածուներ, ներկայացնելով առաջադրման համապատասխան դիմում։
Երկու օրվա ընթացում ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ Ընտրական հանձնաժողովը ուսումնասիրելով դիմումները և առաջադրված թեկնածուների համապատասխանելիությունը ՈՒԽ կանոնադրական դրույթներին և նորմերին, պահանջներին, դիտարկելով առաջադրված թեկնածուների թեկնածուական նախընտրական ծրագրերը,թեկնածուների փորձառությունը և հմտությունները տվյալ լիազորությունների ստանձման համապատասխան լինելու առումով, հանդես կգա նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների և ընտրությունների անցկացման օրվա, կարգի և մնացյալ բոլոր մանրամասների վերաբերյալ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ։
Մինչ ընտրությունները Ընտրական հանձնաժողովը առանձին հրապարակելու է թեկնածուների ծրագրերը, կենսագրությունը, փորձառությունը, ստացած կրթությունը որպեսզի ուսանողները առավել մանրամասն և հագեցած տեղեկատվություն ստանան թեկնածուների մասին։
Ընտրությունը և ընտրական ամբողջ գործընթացը լինելու է հնարավորինս բաց, թափանցիկ ժողովրդավարական մեթոդաբանությամբ։
Հաջողություն ենք մաղթում բոլոր թեկնածուներին։

Հարգանքով՝


ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ
Ընդհանուր ժողով

Spread the love