
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԿԳՄՍ նախարար է նշանակվել է Վահրամ Դումանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2018թ. մայիսի 11-ին նշանակվել է կրթության և գիտության նախարար: Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո 2019թ. հունիսի 1-ին նշանակվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, և այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև օր:

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության