Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհրդի կանոնադրությունը

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհրդի կանոնադրությունը։

Ջերմորեն շնորհավորում ենք ՇՊՀ-ի բոլոր ուսանողներին, ուսանողական խմբերին և ողջ բուհական հանրույթին այս կապակցությամբ։

ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհուրդը գործելու է ելնելով ՀՀ Սահմանադրության դրույթներից, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից ու իր Կանոնադրության դրույթներից և առաքելությունից։

Պարզ ճակատով և բացարձակ լեգիտիմությամբ
Հայտարարում ենք, որ ՇՊՀ Նոր Ուսանողական Խորհուրդը ծառայելու է ուսանողների շահերին և ուսանողների իրավունքների պաշտպանությանը, ՇՊՀ-ում նոր ուսանողական ստեղծարար կյանքի ակտիվացմանը, ուսանողների քաղաքացիական գիտակցության և իրավագիտակցության բարձրացմանը, Շիրակի պետական համալսարանում ակադեմիական մթնոլորտի առողջացմանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը երիտասարդության շրջանում, Շիրակի մայր բուհում կրթական ու գիտական նոր միջավայրի ձևավորմանը և ՀՀ պետականության ամրապնդմանը։ ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհուրդը միավորելու է մարզի, քաղաքի և իհարկե մեր բուհի բոլոր ուսանողներին, ուսանողական խմբերին և համայնքներին, հանուն կարևոր նպատակի՝ ուժեղ ուսանողության, ուժեղ կրթական և գիտական համակարգի, ուժեղ համայնքի, ուժեղ բուհի և ուժեղ ու հզոր պետության, որի հիմքում կրթությունն ու գիտությունն են արմատավորված, որպես զորեղ պետականության առհավատչյա։

Այսօր առավել քան երբևէ, մեր երկրի համար այս ծանր իրավիճակում միավորվելու և միասնաբար գործելու ժամանակն է, միասնաբար մեր վիրավոր Հայրենիքը ամոքելու ժամանակն է, Հայրենիքը միասնաբար հզորացնելու ժամանակն է։ Եվ մենք անխոնջ պայքարելու ենք միասնության, արդարության, հավասարության, խաղաղության և իրավականության համար։

—————————

Սիրելի՛ ուսանողներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում ենք․ պատրաստվե՛ք, առաջիկայում մեծ աշխատանք ունենք միասին կատարելու։

Մենք, մեր հետագա գործունեության համար որդեգրել ենք հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմները՝ որպես մեր գործունեության անքակտելի հիմք։

Առաջիկայում սպասվում են, ՇՊՀ Նոր Ուսանողական խորհրդի նախագահության և ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրությունները։

Ընտրությունների և մնացյալ բոլոր մանրամասների մասին նախապես տեղյակ կպահվի։

#Արդարությունը_Վերականգված_Է

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
ՇՊՀ Նոր ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ 

Spread the love