Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանից «ավելի շատ հստակություն» են ակնկալում ղարաբաղյան համաձայնության հետ կապված

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանից ակնկալում եմ «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ։

Հարցին, թե ինչ են քննարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը Փարիզում, Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են, որ մանրակրկիտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին։

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ նրանք համակարծիք են, որ շարունակում են հանձնառու լինել իրենց միջնորդական առաքելությանը։ Նրանք ընդունել են Ռուսաստանի գործողությունները, որոնք հանգեցրել են հրադադարի, որը պահպանվում է արդեն մեկ շաբաթ, բայց նաև նկատել, որ Ռուսաստանից ակնկալվում է հստակություն մտցնել բազմաթիվ հարցերում՝ կապված համաձայնության պարամետրերի, այդ թվում՝ Թուրքիայի դերի հետ»,- հայտարարել են Պետքարտուղարությունում։

Շեշտվել է, որ երկուսն էլ՝ Պոմպեոն և Լե Դրիանը, հայտնել են, որ Ռուսաստանը հրավիրել է համանախագահներին Մոսկվա՝ հստակեցումներ անելու համար։ 

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև Թուրքիայի մասին, որի հետ կապված կան «որոշ մտահոգություններ և տարաձայնություններ՝ Արևելյան Միջերկրականից մինչև Լիբիա, Սիրիա և այլ շրջաններ»։

https://www.civilnet.am/

Spread the love