Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ հավաստի ապացույցներ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ. հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնության չկատարման և Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և հրկիզող զինատեսակների` խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ օգտագործման մասին:

Դատարանին է տրամադրվել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:

Ավելին՝ ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ:

Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտումների համար:

https://www.1lurer.am/

Spread the love