
Նորվեգիայի կառավարությունը որոշում է կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (1,5 մլն եվրո) ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը օգնելու համար: Այդ մասին Նորվեգիայի ԱԳՆ-ն հայտնել է երկուշաբթի ։
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին ստիպել են լքել իրենց տները եւ մեծ տառապանքներ պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և աջակցում են նրանց, ում ամենից շատ է անդրադարձել այդ հակամարտությանը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Նորվեգիայի արտգործնախարար Օնե Էրիքսեն Սերյեդեն ասել է, որ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն մարդասիրական կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել մատչումը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն տարածաշրջանում: «Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները։ Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- նշել է նախարարը։
https://www.civilnet.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում