Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Այս պատերազմի սկզբից մինչ օրս քաղաքական ու ռազմական ղեկավարությունը հանրությանը ապահովում էին պատշաճ և անհրաժեշտ տեղեկատվությամբ. Արթուր Սակունց

«Այս պատերազմի սկզբից մինչ օրս քաղաքական ու ռազմական ղեկավարությունը, ներկայացուցիչները հանրությանը ապահովում էին պատշաճ, ժամանակին և անհրաժեշտ տեղեկատվությամբ, որն անչափ, նույնիսկ անպատկերացնելի կարևոր է հանրային վստահության մթնոլորտի և գործողությունների, որոշումների բովանդակային ընկալման համար։

Այսօր, երևի նկատեցինք, որ կային որոշ ուշացումներ, տարբեր գերատեսչությունների կողմից տեղեկությունների ներկայացման ժամանակային որոշ խզվածություն, գուցե չսինխրոնացված տեղեկությունների չսինխրոնացված ներկայացում։Պարզ է, որ սա ակնհայտորեն պայմանավորված է այս արդեն իննը օրերի ընթացքում անպատկերացնելի լարվածության, պատասխանատու աշխատանքի ապահովման հետևանքով կուտակված հոգնածությամբ։ Սա ուղղակի զուտ հանրային ընկալման առումով։

Ամեն ինչ էլ կշտկվի, և անկասկած կլուծվի իհարկե այս խնդիրը, շարունակելով պահպանել տեղակատվական այդ շատ նուրբ նյարդային կապը հասարակության հետ, ինչպես եղել է մինչ այժմ։Իսկ թե ով ինչպես “օգտվեց” կամ “փորձեց օգտվել” այս փաստից, նույնիսկ անդրադառնալու ոչ իմաստը կա, ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ արժե ժամանակ ու էներգիա վատնել արդեն պատմությամբ արխիվացածների վրա»։

Spread the love