
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրվածերին ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել․ այդ մասին նա հայտարարեց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Դիմում եմ վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մեր տղաներին, քանի որ համաձայն օրենսդրության՝ նրանք մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում», – կոչով դիմեց նա՝ հավելելով, որ նրանք «մեր հասարակության ամենամարտունակ հատվածներից են»:
Դիմելով վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրավածներին՝ նա նկատեց. «Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Սա մի նոր Սարդարապատ է, սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն»:
Ուստի, Փաշինյանի խոսքով, եթե բոլորն այսօր ոտքի չկանգնեն, «մենք ենթարկվելու ենք ցեղասպանության»:
«Սակայն ես ասել եմ, որ մենք Դեր Զորի ճամփորդը չենք, և Հայաստանի քաղաքացին պիտի կարողանա պաշտպանել իրեն», – ասաց նա:
Նա հայտարարեց, որ բանակից վերջին մեկ տարում զորացրվածներն ուղղակի մարտական հերթապահության չեն կանչվում:
«Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց հագուստներով, ձմեռային բաճկոններով և անհրաժեշտ փաստաթղթերով», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարականները տրված են, և նրանց զինվորագրման գործընթացը տեղի կունենա կազմակերպված:
https://www.civilnet.am/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման