Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Խոչընդոտվել է, ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող խմբի թվով 40 ուսանողների տեղաշարժը և իրազեկման ակցիան Շիրակի պետական համալսարանի առաջին կուրսեցիների շրջանում.

Խոչընդոտվել է, ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող խմբի թվով 40 ուսանողների տեղաշարժը և իրազեկման ակցիան Շիրակի պետական համալսարանի առաջին կուրսեցիների շրջանում։
ՇՊՀ ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի /Խորհրդարան/ նախաձեռնող խմբի ՇՊՀ քառասուն ուսանողներ այսօր Շիրակի պետական համալսարանում իրականացրեցին իրազեկող ակցիա ձևավորվող ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ-ի մասին, որի կանոնադրությունը արդեն իսկ ընդունվել է ՇՊՀ ուսանողական նոր Ընդհանուր ժողովի կողմից և ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն՝ հաստատման։

ՇՊՀ ապօրինի և խարդախությամբ ՛՛ընտրված՛՛ ՈՒԽ նախագահի ժ/պ Ժորա Նիկողոսյանը խոչընդոտեց և սադրեց այդ պրոցեսը ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանի և Գործավարության և վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանի հետ միասին՝ ուսանողների ներկայությամբ։
Վերընշյալ անձանց կողմից փորձ արվեց թույլ չտալ ակցիան շարունակել Հումանիտար գիտությունների ֆակուլտետում և առհասարակ բուհում, ինչը, իհարկե ձախողվեց․ իրազեկման ակցիան շարնունակվեց ամբողջ բուհով․ թռուցիկներ բաժանվեցին ուսանողներին և հայտարարություններ փակցվեցին բուհում, որոնք բուհում խարդախ և անօրինական գործունեություն իրականացնող Ժորա Նիկողոսյանի կողմից պատառոտվում էին փակցնելուց վայրկյաններ անց, ինչը իհարկե ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ նման մարդիկ չեն կարող լինել ուսանողների ներկայացուցիչներ կամ հանդես գալ որպես Ուսանողական խորհուրդ․․․
Հետո այս պրոցեսը՝ իր հաստիքին չհամապատասխանող և ապօրինի ՈՒԽ-ն վերահսկող վարչական աշխատող Արթուր Չարչօղլյանի կուլիսային ուղղորդմամբ փորձ արվեց տեղափոխել անձնական, տղայական դաշտ․


Մենք ցանկանում ենք ընդգծել և զգուշացնել, որՇՊՀ-Ի ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի ձևավորման պրոցեսը բացառապես իրավական դաշտում է, և ցանկացած փորձ այն տեղափոխել անձնական, տղայական, թաղային բարքերի դաշտ, ընդունելի չէ, և անհրաժեշտության դեպքում նման խնդիրների լուծումները ևս կհանգրվանեն իրավական դաշտում։ Սա և՛ կոչ է, և՛ հորդոր ուղղված ՇՊՀ-ում որոշումներ կայացնողներին, լինեն դրանք լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ որոշում կայացնողներ։ Մենք աշխատում ենք՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և դրանից բխող օրենսդրական կարգավորումներն ու ենթաօրենսդրական ակտերը, դրանցից բխող համալսարանի աշխատանքն ու գործունեությունը կարգավորող կանոնադրությունը և այս ամենին հակասելու հիմք չունեցող ՇՊՀ նոր ՈւԽ կանոնադրության կետերին համաձայն։Ցանկացած քայլ կամ արարք, որը կհակասի վերոնշյալներին, ստանալու է իրավական խստագույն պատասխան՝ հասկանալի բոլորին։
ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում տեր կանգնել այս իրավիճակին, հեղափոխության արժեքներին և արդարության ու ճշմարտության համար պայքարող ուսանողներին մենակ չթողնել վարչական լծակներ ունեցող հանցագործների հետ դեմ առ դեմ, ովքեր բուհը քայքայել են այս տարիների ընթացքում և սերունդներ են փչացրել։ՇՊՀ-ում վերականգնվելու է արդարությունը! Բոլոր հանցագործները պատասխան են տալու իրենց հանցանքների համար։

Հեղափոխությունը նոր է սկսվում!

Սպասում ենք պատկան մարմինների գնահատականին այս ամենի վերաբերյալ․Հավելենք որ, մեր հեռանալուց հետո ապօրինի ՈՒԽ-ն Ժորա Նիկողոսյանի, Արթուր Չարչօղլյանի և այլ վարչական աշխատողների աջակցությամբ, ճնշումներ գործադրելով ուսանողներին հավաքել են բուհի մեծ դահլիճում։ Այս իրադարձությանը ևս հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությանը։

——————

Հիշեցնենք, որ վաղը ժամը 16:00-ին մենք հրավիրել ենք ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ առցանց Ընդհանուր ուսանողական ժողով, սիրով սպասում ենք բոլոր ուսանողներին։

Շնորհակալություն

Լավագույն մաղթանքներով՝
ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ

Spread the love